Ժամանց և շոու բիզնես - Տղամարդը փնտրում է իր պատանեկության տարիների սիրուն

75-ամյա բրիտանացի Փիթեր Ֆուլդսը փնտրում է իր առաջին սիրուն, որին համարում է իր կյանքի միակ սերը, սակայն դա այնքան վաղուց էր, որ արդեն չի հիշում նրա անունը:

Փիթերը մի քանի տարի առաջ է բաժանվել կնոջից եւ այժմ պատրաստ  իր կյանքը նվիրել այն «աղջկան», որին հանդիպել է 1950-ականներին Անգլիայի փոքրիկ քաղաքներից մեկում՝ Լիթամում:

Երբ Փիթերն ու խորհրդավոր գեղեցկուհին միմյանց հանդիպել են, Փիթերը 10 տարեկան էր, իսկ աղջիկը՝ 6: Նրանք միասին են մեծացել, սակայն տասը տարի անց՝ Փիթերը որոշում է ճամփորդել ամբողջ Անգլիայով մեկ՝ թողնելով իր փոքրիկ քաղաքը եւ այն գեղեցկուհուն, որին հետագայում հասկացավ, թե որքան շատ էր սիրում:

«Երբ մենք շփվում էինք, շատ փոքր էինք, եւ երբ ես լքեցի Լիթամը, նա ընդամենը 16 տարեկան էր: Մեր միջեւ ոչինչ չի եղել, միայն կարողանում էի նրա ձեռքը բռնել, բայց նա իմ կյանքի մեծ սերն է»,-պատմում է տղամարդը:

75-ամյա ծերունին իր տան մոտակայքում ցուցանակ է տեղադրել՝ տարածելով հաղորդագրություն, որ փնտրում է այն աղջկան, որին հանդիպել է 50 տարի առաջ: Սակայն առայժմ ոչ մի պատասխան չի ստացել: Փիթերը պնդում է, որ իր սիրելիին վերջին անգամ պատահմամբ հանդիպել է փաբերից մեկում, սակայն միայն նրա գնալուց հետո է հասկացել, որ դա նա էր:

«2008 թ-ին մի փաբում ինձ կարմրահեր մի կին մոտեցավ, նա ինձ ճանաչեց, սակայն եթե ճիշտ եմ հիշում, ես նրան ասացի, որ նա սխալվել է… Իսկապես չհասկացա, որ դա նա էր, շատ էի շփոթվել: Միայն գնալուց հետո հիշեցի նրան: Զարմանալի էր, որ նա չէր մոռացել իմ դեմքը»:

Այժմ ծերունին ունի միայն մեկ երազանք՝ գտնել իր միակ սիրուն ու կյանքի մնացած տարիներն անցկացնել նրա հետ:

«Ուղղակի ուզում եմ նրանից մի նշան ստանալ: Նա է իմ կյանքի մեծ սերը, ուզում եմ հոգ տանել նրա մասին մինչեւ կյանքիս վերջ»,-ասում է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ