Հասարակություն - Աշխարհահռչակ սրտաբան Լեո Բոկերիան կժամանի Հայաստան

Ռուսաստանում խոշորագույն սրտային վիրաբուժական դպրոցի հիմնադիր, անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիան ԵՊԲՀ-ի հրավերով կժամանի Հայաստան:

 

Նոյեմբերի 17-ին նա կհանդիպի ԵՊԲՀ ուսանողների հետ: Անվանի բժշկի այցի նպատակն է Հայաստանում առաջատար սրտաբանական կլինիկաների հետ համագործակցությունը, ինչպես նաև նոր կապերի հաստատումն ու ամրապնդումը:

 

Ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած սրտաբանի այցը և նրա խորհուրդները նաև ուսուցողական կլինեն ապագա բժիշկների ու առհասարակ ողջ հայ բժշկական հանրության համար:

 

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքում է, ովքեր կատարում են սրտի հետ կապված բազմատեսակ վիրահատություններ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն իրենց նմանակները:

 

Նա մեծ ներդրում է կատարել սրտի ռիթմի խանգարումների վիրաբուժության և իշեմիկ հիվանդությունների բուժման հարցում: Նրա արել է առաջին բարեհաջող վիրահատությունները, որոնք զգալիորեն ընդլայնել են ավելի վաղ շրջանում ոչ վիրահատական համարվող հիվանդների բուժման հնարավորությունները: Նա նաև նվազագույն ինվազիվ վիրաբուժության նախաձեռնողն է:

 

Սրտային վիրաբույժի հատուկ ծառայությունն առաջինն աշխարհում կատարել է սրտի արհեստական փորոքների և կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր իմպլանտացիան: Լեո Բոկերիայի կողմից բազմաթիվ նման վիրահատություններ են կատարվել, այդ թվում` առաջին անգամ նաև երեխաների մոտ: Իր գործունեության ողջ ընթացքում նա ակտիվորեն կիրառել է փորձարարական մեթոդը: Մի շարք վիրահատություններ և մեթոդներ, փորձարկումից հետո, շարունակել են իրականացվել կլինիկայում, իսկ այժմ լայնորեն կիրառվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում: Լեո Բոկերիան Ռուսաստանում խոշորագույն սրտային վիրաբուժական դպրոցի հիմնադիրն է, Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի սրտանոթային վիրաբուժության ամբիոնի վարիչը, Ռուսաստանի ակադեմիայի հետդիպլոմային կրթության և Դեղաստոմատոլոգիական համալսարանի հետբուհական կրթության ֆակուլտետի ղեկավարը՝ դաստիարակելով բժիշկների այդ ոլորտի մի ողջ սերունդ:

 

Նյութի աղբյուրը՝ haymedia.am

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ