Քաղաքական - Մեծն վարպետ, ՀՀ Ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը տոնում է իր 70 ամյա հոբելյանը. Ծնունդդ շնորհավոր, Մաէստրո (լուսանկարներ)

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ մեծն երաժիշտ, ՀՀ Ժողովրդական արտիստ, դիրիժոր Երվանդ Երզնկյանի 70 ամյա հոբելյանին և Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 ամյակին նվիրված մեծ համերգ, որին մասնակցում և իրենց դասախոսին իրենց հարգանքի տուրքն էին մատուցում ու սիրո խոսքեր ասում ոչ միայն ամբիոնի ուսանողները, այլև արդեն հայտնի երգիչներ, ովքեր ևս անցել են մաէստրոյի ձեռքի տակով: Այսօրվա էստրադային աստղերից դիրիժորին էին շնորհավորում Արամոն և Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Էրիկը, Սոնա Շահգելդյանը, ում կատարած հատկապես Ազգ իմ փառապանծ երգը թնդեցրեց ողջ դահլիճը: Համերգը եզրափակեցին բոլոր մասնակիցները՝ ժամանակին Շուշան Պետրոսյանի կատարած Հայաստան րգով, երաժշտության հեղինակ` Արմեն Սմբատյան, խոսքերի հեղինակ` Վահան Անդրեասյան:

 

Ողջ համերգի ընթացքում դիրիժոր էր հենց ինքը հոբելյարը, սինթեզատորի առջև՝ հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, ով համերգի եզրափակիչ հատվածում հանդես եկավ զուգերգով Սոնա Ռուբենյանի հետ:

 

Լուսանկարները՝ ստորև:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ