Հասարակություն - Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդ է մոտ 80 հազար մարդ

Այսօր «Տեսակետ»   մամուլի ակումբում հյուրընկալվել էին «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը  և էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը։ Ի դեպ, այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է։
 
 

«Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը  շեշտեց՝  այս  հիմնադրամը   ջանում է բարելավվել  ՀՀ-ում ապրող ՝ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը։

«Արդեն 5 տարի է, ինչ կազմակերպվում է ամառային ճամբար։  Այդ ընթացքում երեխաները գտնվում են  բժիշկների հսկողության տակ, հատուկ օրակարգովմ  սննդակարգով անցկացնում են մեկ շաբաթ բնության գրկում և, իհարկե, սովորում են  լինել ինքնուրույն,  հաղթահարել այն խնդիրները, որոնք ձեռք են բերել հիվանդության ընթացքում։ Վերջին տարիներին  երկխոսություն կա նաև ԱՆ-ի հետ», - նշեց Կարինե Մխիթարյանը։ 

  Ասուլիսի մյուս հյուրը՝   էնդոկրինոլոգ  Գայանե Բայբուրդյանը նշեց՝

Վերջինս շեշտեց՝ այսօր մեր երկրում   շաքարային դիաբերով  հիվանդ երեխաների թիվը հասել է 530-ի, իսկ  շաքարային դիաբետով ընդհանուր  հիվանդների թիվը հասնում է   80 000-ի։

Էնդոկրինոլոգը  շեշտեց՝ համաձայն է այն պնդումներին, որ շաքարային  դիաբետը հիվանդություն չէ, այն պարզապես ապրելակերպ է, պարզապես հարկավոր է ուշադիր լինել,  մշտապես հետազոտել, ստուգել  արյան մեջ շաքարի մակարդակը, հետևել սննդակարգին, բշկի խորհուրդներին։ 


«ԵՐԱԶ» բարեգործական հիմնադրամի գործունեությանը մանրամասնորեն  ծանոթացե՛ք այստեղ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ