Սպորտ - Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ

  

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի   13-ին  տարվա վերջին ընկերական հանդիպումն  անցկացրեց։ Հավդիպումը, բարեբախտաբար, ավարտվեց Հաղթանակով։

Մեր հավաքականը   3:2 հաշվով հաղթեց Կիպրոսի ընտրանուն։
Ընդգծենք՝ բուքմեյքերները հավատում էին  մեր հավաքականի հաղթանակին․ այդ մասին վկայում էին սահմանված գործակիցները։

 17-րդ րոպեին  հաշիվը բացեց  Հայկ Իշխանյանը, այնուհետև  Վարազդատ Հարոյանը։ Հենրիխ Մխիթարյանը 63-րդ    րոպեին իրացրեց 11 մետրանոց գեղեցին հարված։  50-րդ   րոպեից  սկսած՝ կարծես ավելի ակտիվացավ մրցակից թիմը․ 50-րդ րոպեին Կոնստանտինոս Լաիտիսը դարձավ գոլի հեղինակ, իսկ  Պիերոս Սոտիրիուն՝ 89-րդ րոպեին։

Ինչպես հայտնի է, մեր հավաքականի երկրպագուները ի նշան բողոքի՝  նախորդ խաղում լուռ էին, չէին աջակցում մեր ֆուտբոլիստներին, սակայն այսօր  հանդիպման ավարտից 20 րոպե առաջ ՖԱՖ-ի անդամները խախտեցին Բելառուսի հետ խաղից հայտարարած լռությունն ու սկսեցին աջակցել մեր ընտրանուն:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ