Քաղաքական - Գիտական ոլորտ չունենք, ու դեռ մի բան էլ բյուջեի ծախսե՞րն ենք կրճատում այդ ոլորտում

2018թ. բյուջեով կրթության, գիտության համակարգի համար նախտեսված ծախսերի չափը իջել է մեկ միավորով: Ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի, 2018թ. բյուջեն հիմնականում կրում է պահպանողական բնույթ՝ միտում ունենալով կայուն պահել որոշակի ոլորտներ, չգրանցել անկում, հիմնական ուղղվածությունն էլ՝ կարողանալ կայուն պահել թոշակների, աշխատավարձերի վճարման համակարգը: Իսկ կրթական ոլորտում իրոք այսօր առկա են ուռճացումներ: Ըստ Գ. Մակարյանի՝ բյուջեի մի փոքր նվազումը այս ոլորտում նշանակում է օպտիմալացում: Այսօր համայնքներում գործող դպրոցներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, ավելորդ կադրեր և այս ամենի նպատակն է թեթևացնել աշխատակազմը նման հաստատությունների:

 

Լրագրողների հարցին, իսկ արդյոք այն պարագայում, որ բոլոր փորձագետները բղավում են, որ այսօր չունենք գիտական ոլորտ, բուհերում թափուր են մնում ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա և նման գիտական մասնագիտությունների բաժինները, ճի՞շտ է նման ոլորտի բյուջեի կրճատումը, բանախոսը պատասխանեց, որ Կառավարությունը ունի ծրագիր 5 ամյա ժամկետոում կրթության և գիտության ոլորտի բարեփոխման, բայց բյուջեի առումով այդ ոլորտի հանդեպ վստահություն չկա:

 

Tesaket.info-ի հարցին, վերջերս լրատվամիջոցներին էր դիմել Աբովյանի Էներգետիկական քոլեջը ահազանգով, որ այն օպտիմալացնում են և միավորում հումանիտար ուղղվածության քոլեջի հետ,այսինքն էներգետիկական մասնագիտությունները շուտով ևս կվերանան, արդյոք սա ճիշտ որոշում էր, Գ. Մակարյանն ասաց, որ իհարկե, ոչ: Ով է կայացրել նման որոշում: Կրթության և գիտության նախարարությունը, ով հաշվի չի առել, որ երկու տարբեր մասնագիտություններ չի կարելի միավորել: Այն դեպքպում, երբ էներգետիկական ոլորտը ամբողջ աշխարհում առաջ է անցել զարգացման առումով և հատկապես արևային էներգեիայի առումով, իսկ Հայաստանում կարելի է ասել փակում են միակ քոլեջը, ով նման պրոդուկտ էր տալիս:

 

Կրկյաշարյան Անուշ

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ