Քաղաքական - Վարչապետն ընդունեց բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին

Ինչպես հայտնել ենք,     վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է  հայտնել ընդունել դասադուլավոր ուսանողներից մի քանիսին և քննարկել նրանց    անհանգստացնող հարցերը։

 Հիշեցնենք՝ ուսանողները պահանջում են չվերացնել տարկետման իրավունքը։
 Այս պահին ընթանում է   5  ուսանողի  ու վարչապետի հանդիպումը։

Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը ուսանողներին հայտնեց, որ կախված հանդիպման  տևողությունից՝  որոշ ժամանակ անց՝ հանդիպման տեսանյութը կտրամադրվի․ այն կտեղադրվի կառավարության կայքում և հասանելի բոլորին: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ