Կրթություն - Համալսարանականները շարունակում են բողոքի ակցիա, դասադուլ անել

Համալսարանականների բողոքի ակցիան շարունակվում է։ Հիշեցնենք՝ վերջիններս պահանջում են, որպեսզի տարկետման իրավունքը չվերացվի։

Բողոքի ակցիան նախաձեռնող խմբի անդամներից Դավիթը,   թվ սովորում է  միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, նշեց՝   նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպելու, զրուցելու ընթացքում հասկացան՝  օրինագծի առաջ բերելու հետևում կանգնած է ուժեղ քաղաքական ուժ։

«Մարդիկ, ովքեր օրնագիծն առաջ են քաշել, միգուցե իրենց ռեսուրսներով ուժեղ են, բայց ուսանողների կամքն ավելի ուժեղ է, քան քաղաքական շահը», - ասաց   Դավիթը։

Դասադուլավորները պնդում են՝ իրենց կողքին կանգնած դասախոսներին ու դեկաններին ռեկտորատը ճնշում է։ 
Ընդգծենք՝   դասադուլին վերաբերող թեմաներն ակտիվորեն քննարկվում են նաև սոցիալական ցանցերում։ ԵՊՀ-ում դասախոսող մասնագետներից մեկը՝ Յուլյա Անտոնյանը իր ֆեյսբուքյան էջում  գրառում է կատարել այն մասին, որ ուսաներին սատարող դասախոսներին ու դեկաններին ռեկտորատն ամենևին էլ չի ճնշում։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ