Հասարակություն - Ո՞վ է կրթում մեր երեխաներին կամ արդյո՞ք իր տեղում է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը

Այսօր, ATV հեռուստաընկերությամբ հեռարձակված «Կիսաբաց Լուսամուտներ» թոք-շոուի տաղավար դիմել էր մի կին, Շողիկ անունով,  ում ամուսինը լուրջ առողջական խնդիրներ ուներ, նրան շտապ ստենդավորում էր հարկավոր: Հաղորդման 33-րդ րոպեից սկսած,  երբ ընտանիքի մասին կարծիքի համար հաղորդման լրագրողը դիմել էր Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենին, տնօրենը, երևի մոռանալով, որ կրթական հաստատության ղեկավար է, գուցե նաև ինքն էլ է մանկավարժ, կներեք արտահայտությանս համար,  բացել էր իր ոչ մանկավարժական բերանը և «փիլիսոփայում» էր ընտանիքի մոր՝ Տիկին Շողիկի ատամնաշարի թերության ու տգեղ դեմքի մասին: Հարց է ծագում, այս կի՞նն է կրթում մեր ապագա սերունդը: Փոխանակ մի բան էլ օգնել, պիտակներ են կպցնում նման կնոջ, ով ամեն բան կարծես անում է իր հաշմանդամ ամուսնու համար, այն դեպքում, երբ մեր պատկան մարմինները ոչինչ չեն արել: 

 

Հաղորդման հյուրերից դերասանուհի Անահիտ Մութաֆյանն էլ մի շատ լավ խոսք ասաց՝ «Եթե փող չունես, պետք է մեռնե՞ս», ի նկատի ունենալով, որ այն օրենքը, որ վերջերս ընդունվել էր, թե ստենդավորումը դառնում է մեր երկրում վճարովի, այսօր զրկել է այս ընտանիքին ծանր կացության մեջ գտնվելով, անվճար բուժօգնությունից օգտվելուց: Եվ այդ ամենը քիչ է, նման չակերտավոր տնօրենները իրենց վերապահում են պատիվ մարդու մասին ըստ նրա դեմքի տգեղության կարծիք կազմել:

 

Հարց Կրթության և գիտության նախարարին, Դուք գիտե՞ք, ինչ երևույթներ են աշխատում Ձեր ղեկավարած ոլորտում, ովքե՞ր են կրթում մեր երեխաներին: 

 

Tesaket.info-ն հետևողական կլինի, արդյո՞ք այս կինը, ով իրեն մանկավարժի տեղ է դրել, շարունակելո՞ւ է զբաղեցնել նման պաշտոն:

 

Հիշեցնենք, որդեռ 2013թվ.-ին այս դպրոցը դարձյալ հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մեկ այլ միջադեպի առթիվ: Դպրոցականները, մարզպետարանի աշխատողները մասնակցել էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը: Արտաշատում Ս. Սարգսյանի հանդիպման համար դպրոցի երեխաներից ստորագրություններ են հավաքել ու պարտավորեցրել են, որ գնան հավաքին:

 

Նաև տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Արտաշատի մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցները փետրվարի 4-ին մասնակցել են Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանդիպմանը: Սակայն դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը լրագրողի հարցին, թե փետրվարի 4-ին, երբ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում անցկացրեց Արտաշատում, դպրոցի աշակերտները մասնակցե՞լ են այդ հանդիպմանը,․հայտնել էր, որ «Չգիտեմ, թե դասից հետո գնացել են․․․Մենք ուսուցիչներով եղել ենք, որոշ ուսուցիչներով: Բայց աշակերտները, դասից հետո է եղել։ Չէ, ես չգիտեմ։ Մենք մեզանով, մի քանի հոգով կանգնած էինք»։

 

Հաղորդման մանրամասները՝ տեսանյութում:


Կրկյաշարյան Անուշ

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ