Հասարակություն - Հայ զբոսաշրջիկներին առավելապես գրավում են Եգիպտոսը, Դուբայը, Վրաստանը

 

Նոյեմբերի 6-ը Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օրն է: Տուրիստական գործակալության ղեկավար, տուրիզմի փորձագետ Ռիմա Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ նախորդ տարիների համեմատ տուրիզմի բնագավառում առաջընթաց։ Ըստ բանախոսի՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Նորավանք, Տաթև, Արենի: «Տուրիստների հարյուր տոկոսից 98 տոկոսը գալիս են Հայաստան Տաթևի վանքը տեսնելու համար։ Արտագնա տուրիզմը ավելի զարգացած է, քանի որ ավելի հետաքրքիր տուրեր են առաջարկում, հյուրանոցներում հետաքրքիր միջոցառումներ են լինում: Դրսում տուրիզմը ավելի է զագացած քան Հայաստանում բայց փորձեր արվում են որ այստեղ էլ զարգանա»,- ասաց Ռիմա Խաչատրյանը։ Անդրադառնալով սպասարկման ոլորտին Ռիմա Խաչատրյանը նշեց․ : «Հայաստանում գիդ-էքսկուավարները բավականին բարձր գներ են սահմանում, թեև այն որակվորումները չունեն ինչ ունեն դրսի գիդ-էքսկուրսավարները։ Պետք է նշեմ՝ այստեղի գիդ-էքսկուրսավարները մեկ էքսկուրսիայի համար պահանջում են 15-20 հազար դրամ: Բացի այս՝ մեր երկրում տուրիզմը զարգացնելու համար, կարծում եմ, պետք է մտածենք ավիատոմսերի գները նվազեցնելու մասին։ Իսկ հայերը արտերկիր մեկնելիս՝ որպես զբոսաշրջիկ նախընտրում են Վրաստանը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը։ Այս երկրներում ծառայությունները հաեմատաբար մատչելի են, և բացի այդ՝ կարելի է անցկացնել հաճելի հանգիստ»,- եզրափակեց բանախոսը։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ