Սպորտ - Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի առաջատարը հաղթեց Ադրբեջանի առաջատարին

Հունաստանում հենց հիմա ընթանում է շախմատի Եվրոպայի առաջնությունը: Թիմային 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ:

 

Մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը կարողացավ հաղթել Ադրբեջանի առաջատար Շախրիյար Մամեդյարովին: Հայ գրոսմայստերը հաղթանակը գրանցեց

44-րդ քայլում:

 

Զուգահեռաբար ընթացող Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ պարտիան 45-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով: Թեյմուր Ռաջաբով-Սերգեյ Սովսեսյան և Ռաուֆ Մամեդով-Հրանտ Մելքումյան պարտիաները դեռ ընթացքի մեջ են, որոնց ելքի մասին կհաղորդենք հաջորդիվ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ