Քաղաքական - Ներողություն եմ խնդրում բոլոր հայերից. թուրք գրող (տեսանյութ)

Թուրք գրող Քեմալ Յալչընը ներողություն  է  խնդրել հայ ժողովրդից 1915 թ.  Ցեղասպանության համար:

«Առաջին հերթին ցանկանում եմ, որ  թուրքերն ու հայերը, թուրքերն ու  քրդերը եւ ողջ մարդկությունը ներդաշնակ եւ առանց թշնամանքի ապրեն: Հայերը 100 տարի  պայքարել են Ցեղասպանության ճանաչման համար,  իսկ թուրքերը հոգնել են այն ժխտելուց:

Ցեղասպանությունը շատ երկրների կողմից է ճանաչվել,բայց ոչ թուրքիայի կողմից։ Կարծում եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ցանկանում եմ, որմեր ապագա սերունդները խաղաղ ապրեն »,- ասել է Քեմալ Յալչընը Ամերիկիայի ձայնին տված հարցազրույցում:

Թուրք գրողը հայերենով դիմել է  լրագրողին և ասել,որ հայերի ցավն   իր անձնական ցավնէ:

«Իմ սիրելի հայ քույր, քո ցավն իմ ցավն է: Որպես թուրք, ներողություն եմ խնդրում բոլոր հայերից: Դժվար է ներել, բայց ավելի դժվար է ներվել, ներեցեք ինձ »,- ասել է Քեմալ Յալչընը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ