Քաղաքական - «Էրդողանական Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ»

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) հնարավոր բան չէ:

 

Ըստ «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Օզդեմիրն այդ մասին հայտնել է «Կանաչների» և իշխող «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ-CDU) կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ քննարկումների ժամանակ:

 

Մինչ կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ բանակացությունների մեկնարկը, ելույթով հանդես է եկել ազգությամբ թուրք պատգամավորը Օզդեմիրը: Վերջինս շեշտել է, որ քննարկումների ժամանակ անհրաժեշտ է խոսել ոչ միայն Թուրքիայի եվրաանդամակցության, այլև Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիների վիճակի մասին:

 

«Ամեն ոք գիտի, որ էրդողանական Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ: Դրա տեղը ահնրաժեշտ է խոսել , թե ինչպես է հնարավոր ապահովել գերմանացի պատանդների ազատ արձակումը»,- շեշտել է Օզդեմիրը:
Վերջինս նշել է, որ այս պահին Գերմանիայի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, հասնել Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիների ազատ արձակմանը:

 

Նյութի աղբյուր՝ ermenihaber.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ