Քաղաքական - ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակում է

 

ՖԻԴԵ-ն  հրապարակել է վարկանիշային աղյուսակները` նոյեմբերի 1-ի դրությամբ:  

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավտ (2839), իսկ Ալեքսանդր Գրիշչուկը (2829) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2819) գտնվում է 5-րդ հորիզոնականում:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Վլադիմիր Հակոբյանը (2707) գտնվում է 39-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2696)` 51-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2685)` 62-րդ:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948), Սերգեյ Կարյակինը (2889) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյանը (2705)` 36-րդ,  Հրանտ Մելքումյանը`(2686)  50-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `64-րդ և Կարեն Գրիգորյանը (2665) `71-րդ:



Աղբյուր` Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ