Հասարակություն - 15-ամյա Վարդանն այլևս չվերադարձավ․ Նավասարդյանի այրին հուզվեց (տեսանյութ և լուսանկարներ)

Երևանի Արաբկիր համայնքում այսօր՝ նոյեմբերի 1-ին, բացվեց արցախյան հերոսամարտի մասնակից, Անկախության դրոշակակիր անվամբ հայտնի Վարդան Պապիկյանի խաչքարը։

Բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգմավոր Աղվան Վարդանյանը, հասարարական-մշակութային գործիչներ, ԵԿՄ անդամներ։

Նշենք, որ Վարդան Պապիկյանը անհայտ կորել է Երասխավանի մարտերի ժամանակ։ 

Իր խոսքում Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի այրին նշեց, որ 14 տարեկանից սկսած՝ Վարդանը մշտապես իրենց տան սիրելի հյուրն էր։

«Այդ օրն էլ Վարդանը մեր տուն եկավ, և ինձ խնդրեց, որ իրեն զենք ու համազգեստ տամ։ Ես նրան հարցրի՝ Աշոտ Նավասարդյանը թո՞ւյլ է տալիս, որ կռվի գնաս, Վարդանն ասաց, որ անկեղծ կասի՝ Նավասարդյանը թույլ չի տալիս, որովհետև դեռ անչափահաս է, բայց ինքն ամեն դեպքում գնալու է։ Հայրենիքի գաղափարներով սնվող այդ պատանին գնաց ու այլևս չվերադարձավ»,- նշեց Նավասարդյանի այրին և հուզվեց։

 

Նյութի աղբյուրը՝ henaran.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ