Հասարակություն - Առևտրականները բողոքում են Պետեկամուտների կոմիտեից

«Առինջ մոլ» և «Սուրմալուի» տոնավաճառի առևտրականները՝ «Համերաշխություն» ՀԿ-ի գլխավորթյամբ բողոքում են` հարկային դաշտի հետ կապված՝ բազմաթիվ բողոքներ ունեն։ Առևտրականներին վրդովվեցնում է հատկապես այն, որ ապրանքաշրջանառությունը պետք է կազմեն ու լիազոր մարմնին ներկայացնեն նաև օնլայն տարբերակով։ Այսօր այս մասին  վերջիններս նշեցին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Առևտրականները լրագրողների  հետ  հանդիպման   ընթցքում  ասացին՝ չեն խուսափում հարկեր վճարելուց, բայց հիմա տիպված են լինելու նոր աշխատակիցներ ներգրավել այս գործում, քանի որ առևտրականները չեն կարող այդ ամենն անել, և, ատավել ևս, օնլայն տարբերակով պատրաստել հաշվետվությունը։

Առևտրականները դժգոհում են նաև Պետեկամուտների կոմիտեից, քանր որ «Նորֆոլկ քոնսալթինգը» ընկերությունը ասպարեզ բերեց, որն առևտրականների համար հավելյալ փաստաթղթային բարդություններ է առաջացնում։ 
«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը  նշեց. «Բանկեր, վարկեր, նիսյաները չենք կարողանում հավաքել: Առևտրականների գործը հեշտ չէ: Կառավարությունը մեզ   պիտի հասկանա»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ