Հասարակություն - Երշիկեղենն առաջիկայում կթանկանա

ՀՀ-ում վերջին շրջանում համատարած բարձրացել է մսի գինը՝ հասնելով մոտ 40%-ի, իսկ սա կազդի նաև երշիկի գնի վրա։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Այստեղ կա մեկ այլ վտանգ. քանի որ անասնակեր չկա, սկսել են անասունները մորթել: Հետեւաբար կունենանք կաթի պրոբլեմ, որի արդյունքում կթանկանա կաթնամթերքը: Այս ամենի արդյունքում հաջորդ տարի մենք կկանգնենք շատ վատ վիճակի առաջ: Եվ եթե մենք ձգտում ենք եվրոպական արժեքներին, ուզում ենք ԵՄ լիարժեք կամ կիսալիարժեք անդամ դառնալ, պետք է ունենանք իրենց քաղաքականությունը, այսինքն՝ մեր երկիրը պետք է կատարի ինդեկսացիա: Իսկ մենք հաջորդ տարվա բյուջեում չունենք նախատեսված սոցիալական հարցերի համար գումարի ավելացում»,- նշեց բանախոսը։

 

Մելիտա Հակոբյանը վստահեցրեց՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Կանադայում կարագի թանկացում չի գրանցվել․ միայն Նոր Զելանդիայում է թանկացել կարագը:

 

Բանախոսը հորդորեց չօգտագործել այդ թանկացած կարագը, եւ փոխարենը օգտագործել օրինակ՝ ռուսական կարագը, որը, ըստ մասնագետի, ամենաորակյալն է ու համեմատաբար մատչելի։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ