Քաղաքական - Ահազանգ վրդովված բնակչից. Արաբկիրի անձնագրային բաժնում միշտ կուտակումներ են

Այսօր Tesaket.info-ի խմբագրություն հեռախոսազանգ ստացվեց, որ ինչպես միշտ, Երևան քաղաքի Արաբկիրի անձնագրային բաժնում կուտակումներ են: Զանգահարող քաղաքացին պարզաբանեց, որ դիմել էր բաժին՝ նույնականացման քարտ ստանալու համար, և հերթում է եղել ուղիղ 3 ժամ: «Բաժնում գործում էր միայն մեկ համակարգիչ, միայն մեկ օպերատոր, ինչն էլ առաջացրել էր կուտակումներ, բոլորս զայրանում էինք, բայց ոչինչ չէր փոխվում: Իմ կողքի երիտասարդը թույլատվություն էր վերցրել աշխատավայրից՝ երկու ժամով բացակայելու համար, և հերթում էր ինձնից էլ ավելի, արդյունքում լսեցի, որ ասացին՝ բացաակա են դրել և աշխատավարձից են պահելու»,- փաստեց բնակչուհին:

 

Ս.Պ.-ի խոսքով՝ ոչ մի տեղ թեկուզ հայտարարության տեսքով փակցված չէր, որ կարելի է նույն գործառնութունը կատարել այլ անձնագրային բաժանմունքներում ևս, կապ չունի, թե դու որ տարածքի բնակիչ ես: «Ինձ այդ մասին տեղեկացրեց սպասարկող օպերատորը, երբ երեք ժամ անց նոր հասավ իմ հերթը, թե դուք կարող էիք այլ բաժանմունք գնալ: Երբ հարցրի, թե ինչու է, որ միշտ այստեղ նման կուտակումներ են, ինչքան որ եկել եմ, ասացին, սա շրջապատի ամենաշատ բնակիչ ունեցող թաղամասի բաժանմունքն է, մյուսները ոչ այդքան մարդաշատ թաղամասերում են»: Բնակչուհին հարց է բարձրացնում, եթե աշխատակիցները տեղյակ են, որ սա ամենախոշորն է բնակիչների իմաստով, ինչո՞ւ չեն տարվում համապատասխան աշխատանքներ, չեն աշխատում մի քանի օպերատորներ, չի գործում մի քանի համակարգիչ, որոնք պարզապես անջատված դրված են բաժնում:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ