Կրթություն - Լույսի շրջանավարտները՝ իրենց փորձի և ձեռք բերած գիտելիքների մասին

Այսօր, «Լույս» հիմնադրամի՝ «Լույսի» կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգը ներկայացնող միջոցառման շրջանակներում «Լույս» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակով արտասահմանյան բուհերում ուսանած շրջանավարտները պատմում էին իրենց ձեռք բերած գիտելիքների, փորձի մասին: Օքսֆորդի համալսարանի «Երեխաների զարգացում և Կրթություն» բաժնում ուսանած Դիանա Նազարյանը ցանկացավ նախ և առաջ քաջալերել այն բոլոր երիտասարդներին, ովքեր, գուցե ունեն երազանք, բայց չունեն համարձակություն, գնալ դեպի իրենց երազանքի իրականացումը՝ առանց վախենալու, երկմտելու: «Միայն ակադեմիական գիտելիք ունենալը բավական չէ, դու պետք է ունենաս ներքին ջիղ, մարդկանց հետ շփվելու հմտություններ, լինես խիզախ, ակտիվ, պրպտող»,- ասաց նա:

 

Մուշեղ Մանուկյանն էլ, Վաշինգտոնի վերաքննիչ դատարան, հաշտարար, ասաց, որ ինքը բախտ է ունեցել մշակել Հայաստանում հաշտարարության մասին օրենքը, այդ ամենին և իր այսօրվա պաշտոնին ու աշխատանքին հասնելու համար պարտական է «Լույս» հիմնադրամին:

 

Մարթա Սանդոյանն էլ, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Մարդու Իրավուքներ ֆակուլտետի շրջանավարտ, այսօր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական, վստահ է, որ նման կերպ հայ երիտասարդների համար բացվում են բոլոր դռները դեպի բարձրորակ կրթություն, դեպի բարձր վարձատրվող աշխատանք:

 

«Այբ» ավագ դպրոցի փոխտնօրեն Վիգեն Շիրվանյանն էլ, ով ևս «Լույս» հիմնադրամի շնորհիվ իր ուսումը ստացել է Լոնդոնում, Yes Armenia ծրագիրը ներկայացնելով, որին մասնակցելը նախկինում պարտադիր պայման էր հատկապես սփյուռքում բնակվող հայերի պարագայում, ասաց, որ սա շատ լավ հնարավորություններ է տալիս և՛ սփյուռքում բնակվող մեր հայերի համար, և հայաստանաբնակ երիտասարդների, քանի որ իր մեջ ներառում է 20 նախագծեր՝ պետական համակարգում և կառավարությանն առընթեր ծրագրերում, հնարավորություններ է բացում երիտասարդ մասնագետների համար:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ