Քաղաքական - «Լույս» հիմնադրամի նոր ռազմավարությունը. Մագիստրատուրա դիմելու դեպքում կա պայման, որ արական սեռի դիմորդը պետք է ծառայած լինի հայկական բանակում

Այսօր, հոկտեմբերի 31-ին, «Լույս» հիմնադրամի դահլիճում կայացավ «Լույսի» կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգը ներկայացնող միջոցառումը: Բացման խոսքով հանդես եկավ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Խոսելով «Լույս»-ի առաքելության մասին, նա շեշտեց, որ դրա հիմքում դրվել է Հայաստաանի զարգացման ապահոովումը համաշխարհային գիտելիքահենք տնտեսության պայմաններում: Որպես ստեղծագործ ազգ՝ «Հայաստանը պետք է ունենա հնարավորություն օգտվել օրեցօր զարգացող աշխարհի տված բարիքներից, բարձրորակ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունից, և մեր երիտասարդ փայլուն ուղեղները պետք է գան հայրենիք եվրոպական, ամերիկյան փորձը կիրառեն՝ մեր երկիրը զարգացնելու համար»,- ասաց նա:

 

«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2009թ.: Ութ տարվա գործունեության ընթացքում այսօր ունի 500-ից ավելի կրթաթոշակաառուների և շրջանավարտների համայնք աշխարհի տարբեր անկյուններից: 2017 թ. հուլիսին՝ «Լույս»-ի համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նաախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Ս. Սարգսյանն իր ելույթում նշել էր՝ «Հիմնադրամի աշխատանքում ռազմավարական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է:

 

Կրթաթոշակների տրամադրման պատասխանատու Արմեն Ներսեսյանի խոսքով՝ եթե նախկինում Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր դիմել են «Լույս»-ին՝ ուսումը արտերկրում շարունակելու հարցում ֆինանսական օգնության, չկար պարտադիր պայման ուսման ավարտից հետոո վերադառնալ հարենիք, ապա այժմ դա պարտադիր պայման է, ոչ միայն վերադառնալ, այլև 3 տարուց ոչ պակաս աշխատել Հայաստանի կամ Արցախի պետական ոլորտի ձեռնարկություններից մեկում: Բացի այդ, այն ժամանակ շեշտադրում որպես աայդպիսին չկար, «Լույս»-ին դիմի հայաստանաբնակ, թե սփյուռքում բնակվող հայ: Իսկ այժմ հատկացվող 10 տեղից 7-ը պետք է լինեն հայաստանաբնակ հայեր, երեքը՝ սփյուռքահայեր: Այսինքն՝ խրախուսվում է, որպեսզի Հայաստանում ապրող երիտասարդ սերունդը ավելի մեծ հնարավորություններ ունենա արտասահմանյան բուհերում ուսումը շարունակելու: Խոսելով մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվելու պարագայում «Լույս»-ին դիմելու կարգի մասին, բանախոսը շեշտեց, որ ներմուծվել է մի պարտադիր կետ, ըստ որի դիմողը չպետք է ունենա որևէ պարտավորություն հայկական բանակի հանդեպ, կամ լինի ծառայած հայկական բանակում:

 

Խոսելով ժամկետներից՝ Ա. Ներսեսյանն ասաց, որ, «Լույս»-ին կարելի է դիմել ապրիլի մեկից մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածը, երբ արդեն արտասահմանյան բուհից եկել է դրական պատասխան այն մասին, որ տվյալ անձը իրենց բուհի ուսանող է: Բանաախոսի հավաստմամբ՝ «Լույս»-ը իր վրա է վերցնում հիմնականում մինչև 50% վարձավճարի տրամադրում՝ հայաստանաբնակ հայերի պարագայում, մինչև 25%՝ արտասահմանում գտնվող հայերի դիմելու դեպքում, սակայն եթե տվյալ սփյուռքահայը ուսման ավարտից հետո պարտավորվում է գալ հայրենիք և աշխատել տեղի ձեռնարկություններում, նրա ուսման վարձի տրամադրումը կարող է հասնել 50%-ի:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ