Հասարակություն - ԳՁՕ հանդիսացող սննդամթերքը անպայման պետք է ունենա մակնշում, որպեսզի մարդ իմանա, թե ինչ է ուտում

ԳՁՕ, այս տերմինը կարծես մի տեսակ վախ է առաջացրել սովորական սպառողների մոտ: Ինչո՞ւ: Ի՞նչ է դա, դրա առկայութունը սննդամթերքում որքանո՞վ է վտանգավոր մարդու օրգանիզմի համար: ԳՁՕ-ն գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ են, որոնցում առկա է օտար գեն: Այլ կերպ ասած, գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը և փոխպատվաստել են այն մեկ այլ տեղ: Ձկան գենով լոլիկները հավանաբար ոչ ոքի համար նորություն չեն: Փաստն այն է, որ այն ժամանակ, երբ գիտնականները ներս են թափանցում օրգանիզմների բնական միջավայր և ձևափոխում են դրանք, նրանք խախտում են կյանքի բնական ընթացքը:

 

ԳՁՕ-ի առաջացման առաջին պատճառը մոլորակի վրա մարդկանց թվաքանակի զգալի աճն է եղել: ԳՁՕ-ի օգնությամբ գիտնականները փորձել են հաղթահարել սովի խնդիրը մարդկանց համար, բայց թե ի՞նչ գնով… Կարտոֆիլի մեջ ներդրել են կարիճի և կոլորադյան բզեզի գեն, որպեսզի այլ միջատներ չվնասեն կարտոֆիլը: Լոլիկի ու ելակի մեջ` կամբալայի գեն՝ ցրտից պաշտպանելու համար: Ամենատարածված ԳՁՕ-ներից են սոյան, ցորենը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, բամբակը, կանճրակը, մրգեր և բանջարեղեններ:

 

Սննդամթերքի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանը կարծում է, որ ԳՁՕ-ների շուրջ աղմուկը ավելի շատ հորինված է և այսպես ասած «սարքած», քան իրականում կա: Ժամանակին գիտականները պնդում էին, թե ԳՁՕ-ները կարող են ունենալ քաղցկեղածին ազդեցություն, սակայն վերջին 10 տարում միայն 1700-ից ավելի գիտական փորձաարկումներ արվեցին այդ ուղղությամբ, որոնք էլ ապացուցեցին, որ նման բան գոյություն չունի:

 

Ըստ բանախոսի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ/ ГМО ) տերմինը ի հայտ եկավ մեզանում, քանի որ մարդիկ զգացին, որ պետք է ստանալ սննդամթերքի մի տեսակ, որը ավելի ապահով, արագ կարող է զարգանալ, աճել: Այսինքն,  հասկանաալով, որ օրինակ եգիպտացորենին ներարկելով որևէ այլ կենդանու կամ բույսի գեն կարող ենք ստանալ տնտեսական իմաստով ավելի անվտանգ մի արտադրանք, այնպիսիք, որոնց վրա չեն ազդում վնասատուները, նաև հետագայում ստեղծվեցին այնպիսի գենային միացություններ, որոնց վրա չեն ազդում հերբիցիդները: Վերջիններս թույների այնպիսի խումբ են, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ մոլախոտերից ազատվելու համար:

Բանախոսը շեշտեց, որ մեկ ամիս առաջ ընդունվեց որոշում, ըստ որի՝ ԵԱՏՄ տարածքում ԳՁՕ պարունակող սննդամթերքի վրա պարտադիր պետք է լինի ԳՁՕ մակնշումը: Սակայն տեղյա՞կ էինք դրա մասին, ո՛չ:

Tesaket.info-ի հարցին, արդյոք կարելի է եզրակացնել, որ բանախոսը դեմ չէ նման սնունդ օգտագործելուն, Գեորգի Ավետիսյանն ասաց, որ ԳՁՕ-ն մարդու օրգանիզմի համար վտանգ չի ներկայացնում, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ եթե օրինակ, տվյալ սննդամթերքը ունի ելակի գեն, ու մարդն ունի ալերգիա ելակի հանդեպ, առանց իմանալու, որ դա ելակի գենով ԳՁՕ է, օգտագործի, կարող է իրեն համար այն շատ վտանգավոր լինել:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ