Հասարակություն - «Եթե Օջալանի մասին տեղեկություն չտան, Հայաստանում բնակվող քուրդ ժողովուրդը հացադուլ կհայտարարի»

 

 Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին  Հայաստանի քրդական համայնքի խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը և «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը, Իրաքյան Շանգալի  խորհրդի  անդամ Սլո Դրբոյանը:

Կնյազ Հասանվը անդրադարձավ Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցմահ բանտարկության դատապարտված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին հնչող այն լուրերին, թե վերջինս բանտում մահացել է:

 «Օջալանի վրա թուրքական իշխանությունները միշտ ազդեցություն են ունեցել, խոշտանգել են նրան: Վերջին օրերին թուրքական որոշ ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ Օջալանը մահացած է, հետո այդ ինֆորմացիան հերքվեց: Բայց երկարատև ժամանակ է, ինչ Օջալանի հարազատները, քրդերը չեն կարողանում գնալ, տեսակցել Օջալանին: Այսօր ողջ աշխարհի քրդերը պահանջում են լուրեր տալ Օջալանի մասին, իրավունք տալ, որպեսզի Օջալանի հարաատները, փաստաբնները տեսակցեն նրան:

Աշխարհի առջադեմ մարդկությունը ստորագրահավաք է անցկացրել  Օջալանի ազատության համար: 10 միլիոն մարդ իր ստորգրությունը տվեց Օջալանի ազատության համար, բայց թուրքական բիրտ իշխանությունները ոչինչ չարեցին: Թուրք ժողովուրդը քրդերին դիտարկում է որպես թշնամի: Թուրքերը   ավերեցին բազմաթիվ քրդական քաղաքներ: Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների վարած  քաղաքականությունը: Մենք հույս ունենք, որ առաջիկայում Օջալանին տեսակցելու  իրավունք կտան, որեսզի իմանանք` մեր առաջնորդն ինչ վիճակում է: Կարծում եմ` Օջալանի մահվան մասին լուրերը տարածում են թուրքական իշխանությունները` փորձելով ստուգել,  հասկանալ, թե  այդ ամենին ինչ արձագանք կտա քուրդ ժողովուրդը», - նշեց  Կնյազ Հասանովը:

Իրաքյան Քուրդիստանի  հանրաքվեի մասին խոսելով`  Հասանովը շեշտեց` անցկացված հանրաքվեի ընթացքում քրդերի գրեթե 93 տոկոսը իր կամքը հայտնեց. քրդերը անկախություն են ուզում. այս մասով պետք է կիրառվի ազգերի ինքնորոշման իրավունքը: 

«Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը  շեշտեց` գերտերությունները անտարբեր  են Օջալանի նկատմամբ:

«Եթե այսօր ազատվի Օջալանը, կազատվի նաև ողջ Միջագետքը,  ինչպես նաև քուրդ ժողովուրդը: Այսօր Էրդողանը միայնակ է մնացել: Նրա կողին կանգնած չեն անգամ  նրա մտրիմները:  Աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են հացադուլներ, նստացույցեր`   պահանջելով Օջալանի ազատությունը: Ընդ որում, այդ ամենն անում   է  ոչ միայն քուրդ ժղովուրդը, այլև այդ քայլին դիմում են աշխարհի մյուս առաջադեմ ժողովուրդները` գերմանացիները, հույները, սորիները: Նրանք հագնում են շապիկներ, որոնց վրա գրված է ` մենք բոլորս Օջական ենք», - նշեց Ժենյա Ամիրյանը:

Իրաքյան Շանգալի  խորհրդի  անդամ Սլո Դրբոյանը նշեց`  Մերձավոր Արևելքում ազգամիջյան պրոբլեմները խորանում են:

«Մենք կարծում ենք` Օջալանի ազատ արգակումն այդ  ազգամիջյան խնդիրների առկայությունը կհարթի: Օջալանի առաջադրած ծրագրերը շատ կարևոր են: Օջալանը ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների առաջնորդն է, այն ժողուրդների, ովքեր ձգտում եմ արդարության ու խաղաղության»: 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ