«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայաստանից դեպի ՌԴ կեղծ կոնյակ է արտահանվել․


Այսօր այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմնա ընթացքում նշեց՝ Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է։
Բանախոսը շեշտեց՝ ներկայումս ռուսական կողմը կրառում է նոր չափորոշիչներ, որոնք հիմա Հայաստանում չեն կիրառվում։

«Նախկինում մենք կեղծարարության մակարդակը կարողանում էինք վերահսկել անցյալում, սակայն հիմա ռուսները փոխել են չափորոշիչները, մտցրել են նոր չափորոշիչներ, մասնավորապես` թթվածնի 17 իզոտոպի քանակությունը, որը որ մենք չենք կարող ստուգել` համապատասխան սարքավորման բացակայության պատճառով: Իսկ դա նշանակում է, որ մեր ոչ կեղծ կոնյակ արտադրողները նույնիսկ չգիտեն իրենց արտադրանքի մեջ թթվածնի քանակությունը: Սա բերում է շատ լուրջ խնդիրների եւ արդեն ունենք դեպքեր, երբ կոնյակները վերադարձրել են ռուսական շուկայից», - նշեց բանախոսը։

Ավագ Հարությունյանը նշեց՝ ՌԴ-ից 8 մեքենա կոնյակ արդեն հետ է ուղաևկվել ՀՀ՝ կեղծարարության ու փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։

Ավագ Հարությունյանը շեշտեց՝ այս տարի 85-90 հազար տոննա խաղող է մթերվել` աննախադեպ բարձր գներով․ սեւ Արենին 350 դրամով, սպիտակ խաղողի դիմաց էլ մթերող ընկերությունները կիլոգրամը 350 դրամ են վճարել:
Բանախոսը վստահեցրեց՝ խաղողն այս գետնին չի մնացել եւ խաղողագործների մեծ մասը մթերման պայմաններից գոհ է։

 

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ