«Տեսակետ» մամուլի ակումբ - Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ չնստի. Լարիսա Ալավերդյան

 

Այսօր  «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էր  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը: 

Վերջինս շեշտեց` մենք պետք է հստակեցնենք` այժմ չկան բանակցություններ արցախյան հարցի շուրջ. ցավոք, երբեմն մեր մամուլում  հնդիպումները նույնացնում են բանակցությունների հետ, բայց իրականում դրանք լրիվ տարբեր բաներ են: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ չնստի:

 «Ադրբեջանը հասավ նրան, որ հանդիպումներ է իրականացնում միայն ՀՀ-ի հետ: Դա նշանկում է` Ադրբեջանը ցույց է տալիս` ինքը բանակցային կողմ է ճնաչում միայն ՀՀ-ին: Բայց ժողովուրդների ինքնորոշման իրավունք գոյություն ունի. Ալիևը այս ամենն ուզում է իր ագրեսիայով փոխարինել: Ալիևը ընտրել է այս ճանապարհը:

Հայաստանը ստիպված է կամ ինքն է որոշում ընդունել եռանախագահների հրավերը, գնում է այդ հանդիպումներին: Կապ չունի, թե ՀՀ-ն ինչ հայտարարություններ է անում այս հանդիպումներից հետո. փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է այդ ճանապարհով ընթանալ: Ես ամեն ագամ վախենում եմ այդ հանդիպումների մասին լսելիս: Ադրբեջանցիների մոտ դա մշակույթ է. հանդիպումներից առաջ կամ հետո մենք զոհեր ենք ունենում. հայ   տղաներ են զոհվում: Դա ադրբեջանի ձեռագիրն է», -  նշեց Լարիսա  Ալավերդյանը:

 

Վերջինս հիշեցրեց` Ադրբեջանը  չի հրաժարվել իր կարգախոսներից` այն  է` ՀՀ-ն հարձակվել է իրենց տարածքների վրա, և ուրեմն, ագրեսոր է:

«Ադրբեջանը նշում է, որ Արցախը իր պետության անքակտելի   մասն  է: Ադրբեջանը հավակնություններ ունի այսօրվա  Հայաստանի տարածքների հանդեպ:   Մենք այս հանդիպումների շարքի հետ հույսեր չպիտի կապենք», - նշեց Լարիսա Ալավերդյանը:

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ