Քաղաքական - Հայ-իրանական հարաբերությունները օրեցօր սերտանում են. Ստորագրվեց Հայաստանի և Իրանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը

Այսօր, հոկտեմբերի 23-ին, ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ընդունել է Իրանի ազգային հարկային ծառայության պատվիրակությանը՝ ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի գլխավորությամբ:  Օրակարգում էր Հայաստանի և Իրանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը, որն էլ իրականացվեց հանդիպման ավարտին՝ փաստաթղթի ստորագրմամբ:

ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի խոսքով՝ ՀՀ և Իրանի միջև շարունակ զարգացող առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում ամենակարևոր գործոնը հուսալի պայմանագրաիրավական հիմքի ստեղծումն է: Ըստ Վ. Հարությունյանի՝ արդեն եղած համաձայնագիրը օրեցօր զարգացող տեխնոլոգիական դարում վերանայման կարիք ուներ: Հատկապես այն պարագայում, որ ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության օրենսգրքերի մեջ զգալի տարբերություններ կան, մասնավորապես՝ հարկման խնդիրների կարգավորման ոլոտում, ըստ ՊԵԿ նախագահի առանց սերտ համագործակցության երկու երկրների միջև և առանց ամուր, բոլոր կետերով հաստատված, քննարկված, արդիականացված համաձայնագրի վավերացման շատ դժվար կլիներ հետագայում էլ խոսել այդ խնդիրների լուծման մասին:

Իրանի ազգային հարկային ծառայության նախագահ Թաղահի Նեժաթնէլիրխոսքումշեշտեց, որերկուերկրներիմիջևկանբազմաթիվհամագործակցությանոլորտներ, հետաքրքրությունկաերկրներիմիջև, Հայաստան-Իրանսերտհամագործակցությանապացույցեննաևերկրներինախագահներիփոխայցերը 2016 թվականին, ուստինմանպայմանագրիպարզեցումըևսմեկանգամհանդիպելու, ևհնարավորինստնտեսականկապերիամրապնդմանեղանակներըպարզեցնելուլավմիջոցէ:

Հանդիպման ժամանակ մասնավորապես դիտարկվել է 1998թ.-ից երկու երկրերի միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը ֆիզիկական և իրավաբանական աննձանց հնարավորություն է տալիս ազատվել կրկնակի հարկումից, միևնույն ժամանակ կանխում է հարկերից խուսափումը ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից:

ՊԵԿ նախագահի դիտարկմամբ՝ երկու երկրների հարկային վարչարարության մեջ զգալի տեղ է հատկացվում նաև կառավարման էլեկտրոնային համակարգերի ներդրմանը: «Միջազգային տարբեր կառույցների գնահատմամբ, Հայաստանի հարկային մարմնի կառավարման էլեկտրոնային համակարգը շատ առումներով առաջատար է: Այն ապահովում է երկրի տնտեսությունում թղթային փաստաթղթաշրջանառության կրճատումը, հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը՝ ընթացիկ տեսչական հսկողությունից էլեկտրոնային հսկողության անցնելու և ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարելու շնորհիվ», - շետել է Վարդան Հարությունյանը:

Նշենք, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել ամեն տարի երկկողմանի հանդիպումներ անցկացնել՝ երկրների հարկային վարչակազմերի միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

 

 

Կրկյաշարյան Անուշ

ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ