Քաղաքական - Իրաքի վարչապետը Քիրքուքից աշխարհազորայինների ջոկատը հրամայել է դուրս բերել

Իրաքի վարչապետն ու բանակի հրամանատար Հեյդար ալ Աբադին հոկտեմբերի 18-ճին հրամայել է Քիրքուքից զինված աշխարհազորայինների ջոկատը դուրս բերել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրաքի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությանը:

«Քիրքուքի անվտանգության վիճակը կարգավորվել է եւ գտնվում է տեղական ոստիկանության եւ հակաահաբեկչական ստորաբաժանումների վերահսկողության ներքո», - նշվում է տեքստում: «Ես հրամայում եմ բացառել նահանգում ցանկացած այլ զինված կազմավորումների առկայությունը»:

Միեւնույն ժամանակ ալ Աբադին նշել է, որ դաշնային ուժերը պատասխանատու են առանց բացառության բոլոր քաղաքացիների անվտանգության եւ սեփականության պահպանման համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ