Տարածաշրջան - Սերժ Սարգսյանն իր խոստումը չի պահել. Բաքուի հերթական հիստերիան

Հայկական Վարկածը գրում է.

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», — հայտարարում է պաշտոնական Բաքուն՝ պնդելով, թե Հայաստանի նախագահը երեկվա իր ելույթով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները. «Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են, որ ամփոփիչ հայտարարությունից բացի այլ հայտարարություններ չեն լինելու, Սերժ Սարգսյանը նման խոստում է տվել, որը, սակայն, չի պահել», — թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը:

 

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին երեկ Ժնևում:

 

Շուրջ մեկ ժամ շարունակված բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայերի հետ հանդիպմանն ասել էր. «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:

 

Հիշեցնենք նաև, որ Թևան Պողոսյանի կարծիքով Հայաստանը դասեր է քաղել և ուժեղի դիրքից է հանդես գալիս:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ