Հասարակություն - Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թույլ կտա մեզ դառնալ զարգացած, հզոր տնտեսություն ունեցող, ինքնուրույն մի ուժ, և ինքնուրույն կարողանալ լուծել մեր խնդիրները. Թևան Պողոսյան

Ժնևում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի խոսքով՝ նախագահների միջև հանդիպման փաստը պետք է բաժանել երկու առանձին խնդիրների. առաջինն այն է, որ 1.5 տարի չհանդիպելով տարբեր լրատվամիջոցների շնորհիվ ունեինք պատերազմ մեր հակառակորդի հետ, և երկրոդ՝ այն, թե ինչ ակնկալիքներ և սպասումներ կան և ինչ լսեցինք միջոցառման ավարտին:

Առաջին դեպքում, ըստ բանախոսի, զարմանալիորեն լրատվական նախապատրաստումը և հետագա քայլերը ցույց տվեցին, որ կարծես այս անգամ հայկական կողմը դասեր է քաղել և չսպասեց, որ ադրբեջանական կողմը ինչ-որ հայտարարություններ անի: Հենց հանդիպման լուսանկարներից սկսած, երբ հստակ երևում էր, որ նախագահ Սարգսյանը ժպտում է, բարձր տրամադրություն ունի, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ հայկական կողմը գնացել է ուժեղ դիրքերից իրավիճակը քննարկելու: Ըստ բանախոսի, գուցե այս պարագայում միայն փոխվել էր պայմանների ձևակերպումը, այլևս չէինք ասում՝ վստահության միջոցառումներ, սակայն, այնուամենայնիվ, և՛ ՄԱԿ-ի ամբիոնում, և՛ Հայաստան-Սփյուռք համաժողովին Ս. Սարգսյանի ելույթները, մի քանի այլ հայտարարություններ, ինչպիսին Արմեն Աշոտյանինն ու Շավարշ Քոչարյանինն էին, բոլորը ապացույց են, որ հայկական կողը երբեք հետ չի կանգնի իր սկզբունքներից: Թ. Պողոսյանի կարծիքով՝ պատահական չէր, որ առաջին անգամ հանդիպումից իսկույն հետո Ս. Սարգսյանը հանդիպում է համայնքի հետ, և իր խոսքում շեշտում, որ թեև հարցի կարգավորման գործընթացում հատուկ առաջըթաց չկա, այնուամենայնիվ, քննարկել ենք և պայմանավորվել սահմանի լարվածության իջեցման վերաբերյալ: Այս իմաստով՝ նախագահը խոսքը այնպես էր ձևակերպել, որ և՛ Ալիևն է գիտակցում այդ ամենը: Ուստի եթե սրանից հետո Ալիևը անգամ ինչ-որ բան ասի իր ոճի մեջ, նրա շուրթերից կհնչի, թե՝ «Ինչ պայմանավորվել ենք, սուտ էր»: Թևան Պոոսյանը շեշտեց, որ հանդիպան ժամանակ թեև շարժը ներս-դուրս շատ էր, սակայն պայմանավորվածությունների ժամանակ արվում էր ամեն բան, որ վկաներ լինեն:  

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակման մասին, բանախոսը կարծում է, որ դա շատ կշռադատված քայլ էր, քանի որ Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ արվում է թափանցիկ, Հայաստանը թաքցնելու ոչինչ չունի:

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունման պայմանին, Թ. Պողոսյանը կարծում է, որ դա նախ և առաջ և հիմնականում մեզ՝ հայերիս է պետք: Գերմանացին չի քնում-արթնանում և մտածում՝ Հայաստանն ընդունեց այդ օրենքը , թե՝ ոչ: Իսկ Հայաստանը, որն այսօր ունի ազգային անվտանգության մեծ խնդիր, նպատակ հասցնել ներգաղթը՝ 4 միլիոնի, ինքը պետք է շահագրգռված լինի ընդունել այդ օրենքը: «4 մլն մարդ ներգաղթում է, որտեղի՞ց: Նրանք արդեն ապրում են այդ օրենքներով, եթե գան այստեղ և այդ օրենքները, որոնք իրենց կյանքի մասն են, այստեղ չգործեն, ի՞նչ կանեն, կմնա՞ն»,- հարց է տալիս բանախոսը:

Tesaket.info-ի հարցին, ասացիք այսօր լուրջ ազգային անվտանգության խնդիր ունի Հայաստանը, իսկ այդ անվտանգությանը նաև սպառնում է Արցախում իրավիճակի սրման հնարավորությունը: Ստորագրելով նման պայմանագիր, որևէ կերպ կլուծվի արդյոք այս փոխկապակցված հարցը, բանախոսն ասաց, որ անգամ ՌԴ հետ ռազմական դաշնակցի պայմանագիր ունենալով, տեսանք ապրիլյան պատերազմ: Իհարկե սա ռազմական երաշխիքի պայմանագիր չէ: Արցախի հարցում Հայաստանը մեն-մենակ է: Ուստի այս համաձանագիրը թույլ կտա դառնալ զարգացած, հզոր տնտեսություն ունեցող, ինքնուրույն մի ուժ, և ինքնուրույն կարողանալ լուծել իր խնդիրները:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ