Տնտեսություն - Նախատեսվում է ապհովել կապիտալ ծախսերի առաջանցիկ աճ. Խ. Հարությունյան

 

 

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում  հյուրընկալվել էր  ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:  

Բանախոսը շեշտեց` 2018-ի բյուջեի կազմավորումը հաշվի առնելով` պետք է ասել`  առավելապես ուշադրություն է կենտոնացվելու կապիտալ ծախսերի վրա. նախատեսվում է ապհովել կապիտալ ծախսերի առաջանցիկ աճ` սցիալական ծախսերի նկատմամբ:

«Մենք բյուջեում ռեալ եկամուտների աճ ունենք: Եթե  ունենք բյուջետային կայունություն, ապա մենք պիտի ձգտենք բյուջետային աճ գրանցել»- նշեց բանախոսը

 

Վերջինս շեշտեց` քաղաքացիների հետ պետք է անկեղծ լինել, բացատրել, որ  երկիրը չի կարող պարտքեր կուտակել ու դրա հաշվին բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները:

«Իսկ  եթե պարտքն օգտագործվում է տնտեսությունը հզորացնելու, բյուջետային աճ ապահովելու համար, ապա այդ պարագայում պարտք վերցնելը արդարացված կլինի», - նշեց Խոսրով Հարությունյանը:

 Վերջինս շեշտեց` ՀՀ-ում հարկային վարչարարությունն  այնպիսին է, որ ներդրողները, իսկապես, կցանկանան մեր երկրում ներդրումներ անել. նրանց  համար հարկային բեռը ծանր չի լինի: 

«Կառավարությունը ու պետությունը ցույց են տալիս, որ, միանշանակ,  ունեն մտադրություն` մեր երկրում բիզնեսը զարգացնելու, ստվերը կրճտելու համար: Ընդ որում, պետք է ասեմ` ստվերը կրճատվում է: Հարկային եկամուտների աճը տեղի է ունեցել ստվերային տնտեսությունների կրճատման հաշվին: Կառավարությունը ձգտում է ուշադրության կենտրոնում պահել նաև դատական համակարգը, որ ներդրողների համար արդար  պայմաններ լինեն մեր երկրում: Այս ոլորտները մշտապես պետք է բարելավվել, քայլեր անել», - նշեց բանախոսը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ