Մշակույթ - Հոկտեմբերի 15-ին լրանում է Հաճընի հերոսամարտի 97-ամյակը (լուսանկարներ)

Հոկտեմբերի 15-ին  լրանում է Հաճընի հերոսամարտի 97 ամյակը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Հաճըն Հայրենակցական միությունը», միության ատենապետ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանի գլխավորությամբ, «Հաճըն հայրենակցական միության» վարչության անդամների հետ միասին, այցելեց և ծաղիկներ խոնարհեց Հաճընի հերոսամարտին նվիրված հուշարձանի առջև, վառ պահելով մեր նահատակված պապերի հիշատակը: «Հաճըն Հայրենակցական միություն»-ը ծաղիկներ խոնարհեց նաև Մեծն Մուրադի կիսանդրու առջև, որտեղ մեզ մոտեցան Մեծն Մուրադի անվան թիվ 4 հիմնական դպրոցի սաներն ու 7 բ դասարանի դասղեկ Օլգա Մխիթարյանը, ովքեր պատրաստվում էին վաղվա միջոցառմանը: Դասղեկի խոսքով՝ սպասվում է թատերական ներկայացում, որտեղ պատմվում է Ֆրանսիայում բնակվող մի տղայի մասին, ով սկսում է հետաքրքվել, թե ինչու ուրիշ երեխաների դպրոց տանում են երկու տատիկ, երկու պապիկ, իսկ ինքը չունի և ոչ մեկը: Դասղեկի խոսքով՝ երեխաները մեծ խանդավառությամբ են սպասում վաղվա միջոցառմանը, ամեն տարի դպրոցը նման միջոցառումներ հերոսամարտի տարելիցի կապակցությամբ մեծ շուքով կազմակերպում է:

 

Նոր Հաճընի համայնքապետարանի հաղորդմամբ՝ սպասվում է միջոցառումների շարք տարբեր օրերի: Իսկ այսօր Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվում էր հոգեհանգստի պատարագ՝ նվիրված Հաճընի հերոսամարտի զոհերի հիշատակին: 

 

«Հաճըն Հայրենակցական միության» ատենապետ Հովհաննես Գրիգորյանի խոսքով՝ այսօր հաճընցիների համար ամենասուրբ օրերից մեկն է, որովհետև այս օրը ծնողների պատգամն է, օր, երբ ֆրանսիացիների դավաճան վերաբերմունքի պատճառով Հաճընը ընկավ՝ 8 ամիս դիմակայելուց և հերոսական մարտեր տալուց հետո: «Հաճընցիները աշխատասեր ժողովուրդ են եղել, որտեղ էլ հայտնվել են, շենացրել են տվյալ երկիրը: Եվ սա ևս մեկ հնարավորություն է հիշել նրանց, հարգանքի տուրք տալ նրանց հիշատակին»,- ասաց նա: Ըստ Հովհաննես Գրիգորյանի՝ այսօր մեծ նպատակ կա նաև հայապաահպանմամբ միավորել հին և նոր հաճընցիներին, սերմանել երիտասարդների մեջ սերը դեպի իրենց պատմությունը, ազգայինը: 

 

Հովհաննես Գրիգորյանի խոսքով՝ Հայրենակցական միությունը ամեն տարի կազմակերպում է միջոցառում՝ նվիրված Հաճընի հերոսամարտին, այս տարի ևս ապագայում սպասվում է միջոցառում՝ նվիրված այդ իրադարձությանը և Հայոց բանակին, որը կներկայացնենք առաջիկայում: Իսկ աշխարհի տարբեր երկրների հաճընցիները մեծ շուքով պատրաստվում են Հաճընի հերոսամարտի հարյուր ամյակին:

 

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ