Մշակույթ - Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Ծնո՛ւնդդ շնորհավոր, Երևա՛ն (լուսանկարներ)

Այսօր, հոկտեմբերի 14-ին, Երևանը տոնում է իր ծննդյան 2799 ամյակը: Միջոցառումները մեկնարկել են մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ սկսած Կառավարական 3-րդ շենքի այգուց, վերջացրած քաղաքապետարանի բակով, որտեղ էլ հենց այս պահին ընթանում է «Սիրում եմ քեզ, Երևան» թեման կրող կավճանկարչության մրցույթ-միջոցառումը: Էլ ինչ կարող է լինել ավելի գեղեցիկ ու զվարճալի, քանի տոնական տրամադրությամբ լցված տարբ եր տարիքի մանուկներ՝ զբաղված իրենց ամենասիրած գործով, նկարչությամբ: Քաղաքում ամենուրեք տեղադրված են բեմահարթակներ, որտեղից հնչում են Երևանը գովերգող երգեր, զարդարված են բոլոր մետրոկայարանները, դրանցում ևս հնչում են Երևանի մասին երգերը:

 Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կարող ենք ականատեսը լինել Երևանը գեղանկարներում ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված են այնպիսի նկարիչների գործեր, ինչպիսիք են՝ Լևոն Տոնականյան, Գաբրիել Գյուրջյան, Վլադիմիր Սահակյան և այլոք: Tesaket.info-ի թղթակիցը ևս գտնվում է այժմ մայրաքաղաք Երևանում՝ ականատեսը լինելու, թե ինչպես է Երևանը շարունակում տոնել իր ծննդյան օրը: Մանրամասն այլ միջոցառումների և համերգների մասին կտեղեկացնենք հաջորդիվ:

 

 

Կրկյաշարյան Անուշ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ