Քաղաքական - Մեր մշակույթի նախարարությունը ոչ մի անգամ չի հետքրքրվում այն խնդրով, որ մեր արվեստագետները երկրից դուրս են գնում. Անահիտ Մինասյան

 

Այսօր լրագրողների հետ հանդիպմն ընթացքում գեղանկարիչ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ   Պետերբուրգի նկարիչների միության վարչության անդամ, «Սանկտ   Պետերբուրգի նկարիչ» թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Խաչատրյանը  նշեց` Սանկտ   Պետերբուրգում հայ մշակույթը ջերմորեն է ընդունվում:

«Մեր հանդեպ  ոչ միայն Պետերբուրգում, այլև ՌԴ-ում շատ լավ են տրամադրված: ՌԴ-ում մեր աշխատանքն, իսկապես, գնահատում են:

Արդեն  40 տարի է, ինչ ապրում և  ստեղծագործում   եմ  Պետերբուրգում: Իմ ստեղծագործություններում    հիմնականում արտացոլված են  ազգային թեմաները:  Ցուցահանդեսներ ունեմ  տարբեր երկրներում, իսկ 2014-ին հոբելյանական  ցուցահանդես եղավ Երևանում:  Բացի իմ  ստեղծագործությունների   ցուցադրություններից` ես կազմակերպում եմ նաև  իմ ընկեր նկարիչների ցուցահանդեսները: Ես կարծում եմ` արվեստագետը պետք է օգտակար, հասարակական աշխատանքներով զբաղվի: Հայ  նկարիչների աշխատանքները ՌԴ-ում պահանջված են: Զավեն Արշակունի, Լևոն Լազարև... այս հայ արվեստագետները իրենց կենդանության օրոք  դասականներ  են   համարվել   ՌԴ-ում: Եթե նկարիչն իր ստեղծագործության մեջ սիրտ ու հոգի է դնում, ապա նրա  ստեղծագործությունները  գնահատվում են, և բոլորովին էական չէ, թե տվյալ արվեստագետն ինչ ազգի ներկայացուցիչ է», -  նշեց նկարիչը:

Ասուլիսի մյուս բանախոսը`   արվեստաբան, բանասեր Անահիտ Մինասյանը նշեց` Պետերբուրգը արվեստասեր, արվեստը գնահատող  քաղաք է:

«Ընդ որում,  այնտեղ   իշխանություններն էլ մեծ հարգանք ունեն արվեստի նկատմամբ, ինչը մեր երկրի պատագայում ասել չենք կարող:

Մեր  մշակույթի նախարարությունը ոչ մի անգամ չի հետքրքրվում այն  խնդրով,  որ մեր արվեստագետները   երկրից դուրս են գնում: Դրսում  պայմանները   հաճախ ավելի լավ են լինում,  և նրանց համար ստեղծագործելը ավելի հեշտ է դառնում», - նշեց  Անահիտ Մինասյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ