Ժամանց և շոու բիզնես - Այն, ինչ կարելի է տեսնել միայն Դուբայում /ֆոտո/

 

Դուբայը փայլի ու ճոխության, միլիոնատերերի երկիր է, որտեղ շքեղ կյանք է, շքեղ մեքենաներ, գեղեցիկ շինություններ։

Ահա թե ինչեր կարելի է տեսնել միայն Դուբայում։

Ոսկե բանկոմատ

Դուբայի շքեղ Ab Dhabi Emirates Palace Hotel հյուրանովում շքեղ բանկոմատ կա, որը ոչ թե փող է տալիս, այլ ոսկի։ Այն արտաքինից էլ է ոսկե։

Լքված սպորտային մեքենաներ

Այստեղ կարելի է գտնել լքված սպորտային այնպիսի շքեղ մեքենաներ, ինչպիսիք են Ferrari-ն եւ Porsche-ն։ Իսկ մի անգամ օդանավակայանում լքված Ferrari Enzo հայտնաբերվեցին՝ 1 միլիոն դոլար արժողությամբ։

Շքեղ մարզադաշտեր

Դուբայում բազմաթիվ սպորտային կոմպլեքսներ կան, իսկ 25 հազար տեղանոց մարզադաշտը աշխարհի ամենամեծն է՝ իր տեսակով։

Ոստիկանական սպորտային ավտոմեքենաներ

Դուբայի ոստիկանները եւս շքեղ սպորտային մեքենաներով են շրջում։

Ստորջրյա հյուրանոց

Շքեղ Atlantis the Palm հյուրանոցը համարներ է առաջարկում, որոնք օվկիանոսի տակ են, իսկ դրանց պատերն ապակյա են։

Էկզոտիկ կենդանիներ

Այստեղ փոքրիկ շնիկներն ու կատուներն այլեւս նորաձեւ չեն։ Մեծահարուստները առյուծներ, լուսաններ են պահում։

Լյուքս-տաքսիներ

Դուբայի փողոցներում կարելի է շքեղ ու նոր Nissan Infiniti տաքսիներ տեսնել։

Աշխարհի ամենաթանկ ալկոհոլը

Ալկոհոլի հետ կապված այստեղ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Եթե շատ եք ուզում խմել, ապա պետք է թանկ վճարեք։ Այստեղ վաճառում են ամենաթանկ կոկտեյլը՝ 7 500 դոլար արժողությամբ։

Աշխարհի ամենագեղեցիկ կանայք

Դուբայը միլիոնատերերի քաղաք է, հետեւաբար՝ գրավում է նաեւ աշխարհի ամենագեղեցիկ կանանց։ Այստեղ են հանգստանում բոլոր գեղեցիկ կանայք՝ շեյխի հանդիպելու հույսով։

Զբոսանավերի քաղաք

Դուբայի նավահանգստում է կանգնում 170 մետրանոց Platinum 525 զբոսանավը, որի տերը շեյխ Մոհհամեդ բին Ռաշիդ ալ-Մակտումն է։ Նա զբոսանավը գնել է 622 միլիոն դոլարով։

Ամենաթանկ բջննային հեռախոսները

Դուբայի խանութներում այնպիսի հեռախոսներ կան, որոնք շատ հարուստ մարդկանց համար են ստեղծված։ Օրինակ, BlackDiamond VIPN Smartphone գնելու համար պետք է վճարել 300 հազար դոլար, իսկ Nokia Arte-ը Պետեր Ալլիսոնից, որը ոսկուց է ու սպիտակ ու վարդագույն ադամանդներով, արժե 1,31 միլիոն դոլար։

Աշխարհի ամենաբարձր քաղաքը 

Այստեղ շինություն կա, որի երկարությունը 585 մետր է, սա ռեկորդ է։

Յուրօրինակ մոտոցիկլետներ

Սա նաեւ մոտոցիկլետների քաղաք է, որոնք այստեղ բավական յուրօրինակ տեսք ունեն։

Աշխարհի ամենաթանկ ռեստորանները

Zuma Dubai ռեստորանը համարվում է աշխարհի ամենաշքեղ ու թանկարժեք ռեստոանը, որտեղ այցելելու համար պետք է օրեր առաջ սեղան պատվիրել։

Henaran.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ