Քաղաքական - Իգնատի Առաքելյան․ Մենք ցանկանում ենք սուբսիդավորել հայկական օրգանական պարարտանյութերը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարը ցանկանում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը։ Հոկտեմբերի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Նախարարությունն այսպես, թե այնպես սուբսիդավորում է պարարտանյութերը գյուղացիների համար, սակայն դրանք քիմիական պարարտանյութեր են, որոնք Հայաստանում չեն արտադրվում։ Իսկ օրգանականներն արտադրվում են։ «Այդ պատճառով, ավելի լավ է առաջին հերթին  աջակցել տեղական արտադրանքին, ապա խթանել օրգանական այգիների եւ դաշտերի զարգացումը»,-հավելել է Առաքելյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ