Քաղաքական - Մեր երկրում ազատ շուկայական հարաբերություներ են, գործատուն կարող է մինչև 35 տարեկան, գեղեցիկ արտաքինով և այլ պահանջներով աշխատակից փնտրել. Ոլորտը կարգավորել է պետք

 Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից Երևան քաղաքի Նալբանդյան–Հանրապետության փողոցների հարակից այգում (Կառավարական տուն 3-ի դիմացի այգի) մեկնարկել էր Աշխատանքի տոնավաճառը, որտեղ շուրջ 60 գործատուներ ներկայացնում են շուրջ 1000-ին հասնող թափուր աշխատատեղեր: Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի խոսքով ներկայացված թափուր աշխատատեղերի սպեկտորը բազմազան է, աշխատատեղերի 23%-ը բաժին է ընկնում բարձր որակավորում ունեցող կամ բարձրագույն կրթություն պահանջող մասնագիտություններին, 37%-ը՝ միջին մասնագիտական կրթություն պահանջող, մնացածը արդեն հմտություններ և մասնագիտացում չպահանջող թափուր աշխատատեղերն են: Գործատուները գրեթե բոլորը հայտնի են: Խոսելով այն մասին, թե կան արդյոք տվյալներ, նման տոնավաճառներում գրանցված աշխատանք փնտրող անձանցից քանիսն են գտնում արդյունքում աշխատանք, գործակալության պետն ասաց, որ ըստ տարածաշրջանների՝ մինչև 100 % տեղավորում է լինում, միջինում այդ թիվը կազմում է 50-60%:

Մանգասարյանի խոսքով այս պահի դրությամբ Զբաղվածության պետական գործակալությունում աշխատանք փնտրող է 89400 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն իջել է 6000-ով: Այս շաբաթ նաև մարզերի բնակիչներին կտրվի հնարավորություն նման տոնավաճառի միջոցով գտնել իրենց ցանկացած աշխատանքը, այսպես՝ հոկտեմբերի 12-ին կայանալու է նման տոնավաճառ Վանաձորում, հոկտեմբերի 13-ին՝ Աբովյանում, նախատեսված են նաև Արմավիրում, Սևանում, Հրազդանում ևս աշխատանքային տոնավաճառներ իրականացնել:

Tesaket.info-ի հարցին, իսկ ինչ մեխանիզմներ են գործում, որպեսզի 35 տարին բոլորած անձը ևս ունենա աշխատանք՝ ունենալով համապատասխան որակավորում, չմերժվի զուտ տարիքային նկրտումներից ելնելով, չէ որ գրեթե բոլոր աշխատանքի հայտարարություններում տրված է մինչև 35 տարեկան, բարետես արտաքինով և այլն,  բանախոսն ասաց, որ մեր երկրում ազատ շուկայական հարաբերություներ են և գործատուն երբեք չի վերցնի այն անձին, որը իր շահերին ու պահանջներին չի համապատասխանի, այս առումով ոլորտը կարգավորված չէ և լուրջ քայլեր են պահանջվում:

Խոսելով Կառավարության նիստում Վարչապետի տարեցների զբաղվածության հարցի լուծման հանձնարարականի մասին Պրն. Մանգասարյանն ասաց, որ մենք ունենք մոտ 1400 թափուր ամսեկան չլրացող աշխատատեղեր, որոնք ցածր վարձատրվող են, դրանցից ընտրվելու են ոչ այդքան ծանրաբեռնվածություն պահանջողները և առաջարկվելու են մեր տարեցներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով այս տոնավաճառները շատ լավ հարթակ են, որպեսզի անմիջական շփում ստեղծենք աշխատակցի և գործատուի միջև, և որպեսզի երկոուսն էլ գոհ մնան: Երևան քաղաքում աշխատանք է փնտրում մոտ 17000 անձ: Նախարարի խոսքով՝ այսօր լուրջ խնդիր է այս ոլորտում երիտասարդ մայրերի աշխատանքի տեղավորման հարցը, և առհասարակ կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում, ուստի մոտակա ծրագրերում լինելու է այս հարցերի լուծումը:

Տոնավաճառում հանդիպեցին նաև անձինք, ովքեր իմանալով, որ նախարարը ներկա է լինելու, մոտենալ էին ցանկանում և դիմել նրան իրենց խնդիրներով: Նման խնդրով մոտեցավ մի տիկին՝ Ավագյան Սվետիկը, Haynews.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ունի հաշմանդամ որդի, Աջափնյակի հիվանդաննոցում պարկած լինելով, փոխանակ փորը բացեն, հեռացրել են ոտքը, այսօր նա անգամ ամենանվազագույն կարիքները չի կարողանում հոգալ: Տիկինը անվասայլակ և հենակ էր ուզում որդու համար, քանզի ապրում է վարձով, չունի փարոս, չի ստանում թոշակ, բացի այդ ինքն էլ ունի հաշմանդամության կարգ, մեկ աչքը չի գործում: Նախարարը խոստացավ կարճ ժամկետներում լուծել տիկնոջ խնդիրը:

Հիմնարկները ամեատարբեր աշխատանքային հաստիքներ էին պահանջում, տարրիքային սահմանափակում ևս կարծես թե չկար հատկապես այն ընկերություններում, որոնք նոր մասնաճյուղեր են բացում: Մարզերից բնակիչների համար կային ընկերություններ, որոնք ապահովում են նաև տեղափոխություն:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ