Քաղաքական - Նման տոները մեր գալիք սերունդներին են պետք. Գագիկ Գինոսյան

Սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում մեծ շուքով նշվեց Սպարապետի օրը, որի շրջանակներում ոչ միայն տեղի ունեցան մի շարք ճանաչողական, զվարճալի միջոցառումներ, խաղեր, այլև հարգանքի տուրք մատուցվեց Մխիթար Սպարապետի գերեզմանին:

Միջոցառման գեղարվեստական մասի ապահովողներից «Կարին» ազգային երգի-պարի անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանը Tesaket.info-ի հետ զրույցում ասաց, որ սպարապետի հերոսական մահից մոտ երեք դար հետո վերադառնալ նրա կերպարին, նրա անձը կարևորել մանավանդ ապագա սպաների երդման ուխտի արարողությունը կատարելը նրա շիրիմին շատ կարևոր է այն տեսանկյունից, որ այսօրվա մարդիկ հասկանան, ոչինչ անհետ չի կորչում, ո՛չ հերոսականությունը, ո՛չ դավաճանոությունը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդ, ով անձնվիրաբար է մոտենում իր գործին, ով կամք ունի հերոսանալու, ով իմաստություն ունի, հոգևոր մեծ աշխարհի տեր է, նա, միևնույն է, մնալու է պատմության էջերում որպես Հայոց Պատմության տիտղոսաթերթ և նրա անձին ու սխրագործություններին անընդհատ վերադառնալու ենք:

Խոսելով այն մասին, որ տոնակատարությունը կարող է կրել ամենամյա բնույթ, արդյոք Կարինը կրկին կլինի կազմակերպիչների կողքին, Գ. Գինոսյանն ասաց, որ թեև դա կապված է այն հանգամանքի հետ, արդյոք նման առաջարկ կլինի կազմակերպիչների կողմից, բայց եթե լինի, անպայման Կարին-ը կմասակցի, քանզի Կարին ազգային, ավանդական երգի-պարի անսամբլը այնտեղ է, որտեղ գովաբանվում, ներկայացվում է ազգայինը, վեհ են պահվում մեր մշակույթն ու արժեքները:

Tesaket.info-ն հարցումներ արեց նաև ներկա գտնվողների շրջանում: Լիբանանից հայ ընտանիքի հետ զրույցում ընտանիքի հայրը, Պրն. Գրիքորը ասաց, որ թեև այսօր իրենք այստեղ պատահակ հայտնվեցին, նախապես չէին պլանավորել, բայց շատ գոհ են, որ կա նման միտում՝ այն ինչը ունի Հայաստանը, այն բազմադարյա մշակույթն ու արժեքները, ցույց տալ նրանց, ովքեր գուցե այդ ամենին առաջին անգամ են ականատեսը լինում:

Իրանի սեղանիկը ներկայացնող երիտասարդներից մեկն էլ թարգմանչի օգնությամբ ասաց, որ իրենց անչափ հաճելի է մի մասնիկը կազմել նման միջոցառման, որտեղ տիրում է բարձր տրամադրություն, երգ, պար, համադամ կերակուրներ և այդ ամենի կողքին ներկայացնել իրենցը՝ ինչը ավելի է մոտեցնում երկու ազգերին:

Կազմակերպիչների խոսքով, թեև միջոցառման օրը ընտրվել է պատահական և կապ չունի ոչ սպարապետի ծննդյան, ոչ այլ առիթի հետ, սակայն շատ հավանական է, որ մյուս տարի այս օրը կրկին կհավաքվենք այստեղ՝ ևս մեկ անգամ վառ պահելու մեր սպարապետի անունը և բոլոր նրանց վառ հիշատակը, ովքեր անձնվիրաբար պայքար են մղել և մղում իրենց հայրենի հողի համար, անգամ իրենց կյանքի գնով:

Կրկյաշարյան Անուշ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ