Սպորտ - Ստյոպա Խաչատրյանը բարձրացրեց հայկական դրոշը Իրլանդիայիում՝ կրկնակի անգամ դառնալով քիք–բոքսինգի աշխարհի առաջնության հաղթող

Նյու Յորքի Լիոնս մարտական ակումբի առաջատար մարզիկ Ստյոպա Խաչատրյանը   oգոստոսի 2017   թվականի 29–ին Մասնակցելով WKU աշխարհի առաջնությանը՝ նոկաուտով ճանաչվեց հաղթող:

Եզրափակչում Ստյոպան   մենամարտեց  Գերմանիան ներկայացնող Andrej Stenzke հետ և առաջին ռաունդի երկրորդ րոպեին պահպանելով ավանդույթը՝ աջ հզոր հարվածով նոկաուտի ենթարկեց հակառակորդին և ճանաչվեց հաղթող:

Ստյոպան մեզ հայտնի է 2016թ.–ին  հայ ազգին պարգևելով  ոսկե մեդալ Ֆլորիդայի Օռլանդո քաղաքից՝  առաջին անգամ  մասնակցելով   WKU աշխարհի առաջնությանը:

<<Իռլանդիայում աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ես պատրաստվել եմ գրեթե 6 ամիս և Արտյոմ Սահակյանի կողմից մշակված խտացված մարզումների  արդյունքոում  ճանաչվեցի հաղթող, որի համար շնորհակալ եմ Արտյոմ Սահակյանին և Լիոնս Մարտական ակումբի բոլոր մարզիչներին

Այս մրցաշարը ինձ համար շատ ծանր էր, որովհետև բոլոր հակառակորդներս լուրջ պատրաստվածություն ունեին: Տարբեր երկրների ներկայացուցիչներ կաին 90 կգ. Քաշային կարգում և միայն ինձ հաջողվեց  ձեռք բերել ոսկե մեդալը:Ինձ հետ  Լիոնս մարզական ակումբում  մարզվում են հանրահայտ մարզիկներ և Գլորի աշխարհի առաջնության հաղթողներ, որը ինձ հնարավորություն է տալիս ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար:

Ես չեմ դադարում ծանր մարզումներս և խոստանում եմ նաև մյուս տարի ճանաչվել հաղթող  Հունաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը>>, - նշեց Ստյոպա Խաչատրյանը։

Լիոնս մարտական ակումբը այդ մրցաշարին  Վահե Սահակյանի պատվիրակությամբ ներկայացավ 4 մարզիկներով և այդ մարզիկներից 4–ն   էլ ճանաչվեցին հաղթող:

 

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ