Ժամանց և շոու բիզնես - Սելին Դիոնը համերգից հասույթը նվիրաբերել Է Լաս Վեգասի հրաձգության զոհերի հարազատներին

Սելին Դիոնը իր համերգից հասույթը նվիրաբերել Է հոկտեմբերի 1-ի երեկոյան Սթիվեն Պեդոկի կողմից Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ) սարքված սպանդի զոհերի հարազատների կարիքների համար:
Երգչուհին այդ քաղաքում իր ելույթները վերսկսել Է ողբերգությունից երկու օր անց, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա երեկոն առանձնահատուկ Է»,- հայտարարել Է Դիոնը՝ Caesars Palace հյուրանոցային-ժամանցային համալիրի «Կոլիզեյ» սրահում հավաքված իր ստեղծագործության երկրպագուներին: Նա ասել Է, որ ելույթները վերսկսել Է, որպեսզի «իր սերն ու աջակցությունը հայտնի նրանց, ովքեր վերապրել են» ողբերգությունը: 

«Հոկտեմբերի 1-ին մենք կորցրեցինք չափազանց շատ հիանալի, անմեղ հոգիների, Էլ ավելի մեծ թվով մարդիկ համակված են կարեկցանքով: Այս երեկոյան մենք ցույց կտանք այդ ընտանիքներին, որ օգնելու ու աջակցելու ենք նրանց հսկայական կորուստի ժամին»,-ընդգծել Է երգչուհին:

HayNews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ