Հասարակություն - «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ն իր ապրանքատեսականին է ներկայացնում է «ՊանԱրմենիան էքսպո 2017» առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսում

 

Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 6-ին  Երևանում բացվել է «ՊանԱրմենիան էքսպո 2017» առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև սպառողին հայտնի, սպատողի կողմից վստահության արժանացած «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ն։ Հիշեցնենք՝ այս ընկերությունը ընկերությունը կարճ ժամանակահատվածում իրականացնում է սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային աշխատանքներ, բնականաբար, պատշաճ մակարդակով։

Ընկերության տնօրեն Աշոտ Սահակյանը Tesaket.info-ի հետ զրույցում նշեց՝ «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ի կողից ներկայացված ապրանքատեսականին ներկրվում է մի շարք եվրոպական երկրներից։
«Բարեբախտաբար, կարող ենք ասել՝ մեր ընկերությունն ամեն տարի առաջ է ընթանում։ Սպառողն արդեն հասկացել է ՝ սանիտարահիգիենիկ նորմերը սերտորեն կապված են սննդի անվտանգության հետ։ Մենք համագործակցում ենք մայրաքաղաքում գտնվող մի շարք սուպերմարկետների հետ, և տարիների ընթացքում տնտեսվարողները ու սպառողները հասցրել են մեր աշխատանքը գնահատել և մեզ վստահում են։ Տնտեսվարողների հետ ևս, սերտորեն ախատում ենք։ Մեկը չիր է արտադրում, մյուսը պանիր․․․ տնտեսվարողները սննդի անվտանգության հետ կապված՝ գլխավորում են սանիտարահիգիենիկ նորմերը․ ես կարող եմ ասել՝ սննդի անվտանգության մի էլեմենտը մեր աշխատանքն է։ Դրա շնորհիվ սպառողին հասնում է անվտանգ, առողջ սնունդ», - նշեց Աշոտ Սահակյանը՝ շեշտելով՝ ընկերությունը ներկայացնում է նաև Ճապոնիայից ներմուծված նոր ապրանքատեսականի․ այդ միջոցների՝ մասնավորապես ֆերոմենային պրեպարատների շնորհիվ հնարավոր է ձերբազատնել մանրէներից, միջատներից, կրծողներից, և, ամենակարևորը, դրանք իրենց ազդեցության ընթացքում մարդու առողջությանը վնաս չեն հասցնում։

Հացը և միսը սեպտեմբերի 1-ից պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով․ Աշոտ սահակյանը նշեց՝ ուրախ է, որ պետությունը վերջապես այսպիսի որոշում է կայացրել և այդ որոշումը արդեն ուժի մեջ է մտել։

«Պատկերացրե՛ք՝ այդ մեքենայով կարող էին աղբ տեղափոխել, իսկ հետո՝ հաց կամ միս։ Իհարկե, տհաճ օրինակ է, բայց չէ՞ դրանից ապահովագրված չէինք, իսկ հիմա այդ հատուկ անձնագրերով մեքենաների շնորհիվ՝ կունենանք մաքուր, առողջ սնունդ», - նշեց Աշոտ Սահակյանը։
Վերջինս շեշտեց՝ ցուցահանդեսին մասնակցելով՝ լիահույս է՝ նոր համագործակցության ուղիներ կգտնվեն, ավելին, որդեն իսկ որոշակի ծանոթություններ են հաստատվել․ որոշներին արդեն իսկ հետաքրքրել է «Հակահամաճարակային արշավախմբի» ապրանքատեսականին ու որակյալ աշխատանքը։
Հիշեցնենք՝ վերջերս «Հակահամաճարակային արշավախումբը» Արխացի գյուղատնտեսության նախարարության կողմից ոսկե մեդալի է արժանացել, ինչը, ըստ Աշոտ Սահակյանի՝ ուրախալի փաստ է և, միաժամանակ, պարտավորեցնող։

«Ջանալու ենք մեր աշխատանքով մշտապես գոհացնել ու օգտակար լինել սպառողին», - եզրափակեց Աշոտ Սահակյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ