Տնտեսություն - Մեր երկիրը դեռ ամբողջությամբ ԵՏՄ-ի անդամ էլ չէ, որ հիմա էլ քննարկենք դուրս գալ-չգալու հարցը

«ԵԱՏՄ անդամակցության առաջին պահից կարծիքները հակասական էին, տնտեսական մասով խորը վերլուծություն չկար։ Մենք ունենք ընդամենը միասնական մաքսային տարածք․ և ԵՏՄ-ն դեռ երկար ճանապարհ չի անցել, ինչպես ԵՄ-ն, ուստի մակարդակները միանշանակ տարբեր են: Բայց, մի բան հստակ է․ ԵՏՄ-ում Հայաստանի տեղն ու դերը պարզ չէ, օգուտներն ու վնասները հաշվարկված չեն»,- այսօր «Հենարան» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ի կազմից դուրս գալու «ԵԼՔ»-ի առաջարկին։
 
Բանախոսը շեշտեց՝ մեր երկիրը դեռ ամբողջությամբ ԵՏՄ-ի անդամ էլ չէ, որ հիմա էլ քննարկենք դուրս գալ-չգալու հարցը:
 
«Մեր տնտեսությունը հիվանդանում է, երբ Ռուսաստանում քամի է լինում: Հայաստանի տնտեսական քաղաքականությունը ընդհանրապես կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ․ մենք միշտ էլ չենք փայլել մեր տնտեսական առաջադիմությամբ կամ արտահանման ծավալներով»,-նշեց տնտեսագետը:

Նյութի աղբյուրը՝ Henaran.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ