Տարածաշրջան - Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցածը ուռճառցված է, ոչ ոք ոչ ոքի չի ծեծել

Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Գումբուրդո գյուղում տեղի էր ունեցել միջադեպ, գյուղացիները առավոտից հավաքվել էին խաչքար (քարե խաչ) կանգնեցնելու վերաթաղված ոսկորների գերեզմանին, որը գտնվում է X դարում կառուցված եկեղեցու տարածքում: Ոստիկանությունը, մոտ 30 հոգի, նրանց թույլ չեն տվել մտնել եկեղեցու բակ: Վեճը վերածվել է բախման: Բախումների հետևանքով կան տուժածներ, , եղել են ձերբակալվածներ, ովքեր հետո բաց են թողնվել:

Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով, թեև սկզբնական պատճառը եղել է խաչքարի տեղադրումը, բայց կանայք մոմավառություն են ցանկացել կազմակերպել և մուտք գործել եկեղեցու տարածք, սկսվել են խոսակցություններ, և ապա նոր բախումներ ոստիկանների հետ: Այսօրվա դրությամբ, ըստ բանախոսի, եկեղեցին պատկանում է Վրաց ուղղափառ եկեղեցուն, այդ պատճառով հսկվում էր տեղի ոստիկանների կողմից: Շատ մշակութային եկեղեցիներ հայկական և քաղքեդոնական են եղել, Գումբուրդոյի եկեղեցին էլ, որը կառուցվել է 10-րդ դարում, եղել է քաղքեդոնական, ապա 15-րդ դարում սկսել է օգտագործվել հայերի կողմից: Այսօր մեր վիրահայոց թեմը չի թաքցնում, որ մենք հավակնություն դրա հետ կապված չունենք: Ինչ վերաբերում է գերեզմանին և ոսկորների տեղափոխմանը, գործընթացը դեռ անցյալ տարվանից սկսվել էր, կար պայմանավորվածություն, որ հոկտեմբերի վերջին վերադառնան դրա քննարկմանը: Առաջարկ է եղել, որ երկու եկեղեցիները այդ հարցը լուծեն եկեղեցական դաշտում, այլ ոչ քաղաքական:

Արմեն Ավետիսյանն էլ,  «Ջավախք» բարեգորածական հիմնադրամի գործադիր տնօրենը, ասում է, որ խնդիրը ոչ թե կայանում է եկեղեցու պատկանելության մեջ, այլ նրանում, որ գյուղացիներն ասում են՝ «Թույլ տվեք մենք մեր նախնիների մասունքների գերեզմանին խաչքար տեղադրենք: Մենք մեր աչքը բացել-մեծացել, միշտ գնացել մոմ ենք վառել, դա եղել է աղոթատեղի, մեզ չի հետաքրքրում, թե ումն է դա, այն որ ոսկորները հանել եք, գցել եք պոլիէթիլենային տոպրակների մեջ, ապա վերաթաղել եք, գոնե թույլ տվեք խաչքար տեղադրել՝ հարգել մեր նախնիների հիշատակը»:

Վրաստանի Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանի խոսքով ոչ մի վրացի ոչ մի հայի չի ծեծել, առաջնագծում եղել են Ախալքալաքի ոստիկանները՝ հայեր: Ըստ Աղունիկի՝ շատ սխալ է ազգամիջյան բախում անվանումը տալ սրան, քանզի նման բան տեղի չի ունեցել:  

Վրաստանի Ալիք մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի խոսքով գուցե պետք է եկեղեցու պատկանելիության և դրա տարածքում խաչքարի տեղադրման հարցերը տարանջատվեն, որովհետև, ըստ նրա, միայն իրավական դաշտում հնարավոր կլինի լուծել այն: Սակայն մյուս կողմից, բանախոսը ինքը հակադարձում է իր այս վերջին մտքին, ասելով, որ խաչքարի տեղադրման հարցը պետք է լուծվի էքստաօրդինար բարոյական հարթության մակարդակում: Կարևոր է, այս պարագայում, նախ հասկանալ, ով է հարցի հասցեատերը այնուամենայնիվ, հոգևորոկան աշխարհը, թե քաղաքական իշխանական օղակը: Միիայն այդ դեպքում կարելի կլինի խոսել հարցի կարգավորման մասին:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ