Քաղաքական - ՊԵԿ նախագահն ամփոփել է ՊԵԿ գործունեության 9 ամիսների արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը այսօր ամփոփել է ՊԵԿ գործունեության 9 ամիսների արդյունքները: 2017թ. 9 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 860.5 Մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, որոնցից 640.7 Մլրդ դրամն ապահովել է հարկային մարմինների, իսկ 219.7 Մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից:

Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 Մլրդ ՀՀ դրամ կամ 9.4 %, ընդ որում՝ առանց ԱԱՀ վերադարձի գումարների՝ հարկային եկամուտները կազմել են 818.5 Մլրդ դրամ, ինչը 8.8%-ով կամ 65.9 Մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հարկային մասով աճը կազմել է 39.9 Մլրդ դրամ կամ 6.7% , իսկ մաքսային մասով՝ ավելի քան 34 Մլրդ դրամ կամ 18.3%: Հատկանշական է, որ մուտքերի աճն ապահովվել է հարկային վարչությանն արդյունավետության բարձրացման շնորհիվ գերավճարների, ապառնքերի և ստուգումների կրճատման պայմաններում:

2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճարները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 Մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորությունները 2016թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 Մլրդ դրամով:

2017թ. տարեսկզբից երկարատև օգտագործման ապրանքների ներկրման աճ է արձանագրվել, ինչը տնտեսության դրական միտումներ է փաստում՝ բնակչության գնողունակության աճից մինչև մաքսային վարչարարության բարելավում:

2017թ. հունվար սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության (ՕՀՎ) կողմից իրականացվել է շուրջ 2000 միջոցառում և արձանագրվել 2.2 Մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը խոսեց մի շարք իրականացված նախաձեռնություններից, որոնցից թվենք մի քանիսը: Ներդրվել է վճարումների կենտրոնացված հաշվառման համակարգը: Այն ապահովում է մաքսային մարմինների կողմից հավաքագրվող բոլոր վճարների կենտրոնացված հաշվառում և հսկողություն: Բացի այդ հարկ վճարողները հարկային պարտավորությունները online դիտելու հնարավորություն են ստացել: Հարկ վճարողներին հնարավորություն է տրվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ընկերություն գրանցելիս ԱԱՀ վճարողի հաշվառման համարը ստանալ՝ առանց պետական այլ մարմին այցելելու անհրաժեշտության: Իրականացված նախաձեռնություններից նշենք նաև հյուսիսային սահմանային անցման կետերի արդիականացումը: Եվրոպական սահմանային և ափային անվտանգության գործակալության FONTEX հաճախորդների գոհունակության վերլուծության կենտրոնը Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ Բագրատաշենի ուղևորների շրջանակում անց է կացրել անկախ հարցում, որի արդյունքը ցույց է տալիս սահմանահատողների գոհունակությունը միջազգային չափանիշներով կազմակերպվող սահմանային գործընթացներից: Ըստ այդմ՝

. հարցվածների 88%-ը սահմանահատման իրենց փորձը գնահատել են շատ դրական

. 73%-ը գոհ են ենթակառուցվածքներից

. 75%-ը գոհ են անվտանգության ապահովման մակարդակից

. 75%-ը գոհ են մաքրությունից

. 65%-ը գոհ նշանների, ցուցանակների առկայությունից և օգտակարությունից

. 80%-ը գոհ են լրացուցիչ տեղեկատվության մատչելիությունից

. 75%-ը բավարարված են ուղևորների նկատմամբ սահմանային կետի աշխատակիցների վերաբերմունքից

. 77%-ը չափազանց գոհ են սահմանային կետի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից

. 92%-ը բարձր են գնահատել անձնագրային / ճանապարհորդական փաստաթղթերի ստուգման համար ծախսված ժամանակի արագությունը

. 83%-ը բավարարված են անձնագրային/ ճանապարհորդական փաստաթղթերի վերահսկողության վերաբերյալ կանոնների և ընթացակարգերի հստակեցմամբ

Ըստ բանախոսի՝ օրինապահ հարկ վճարողների ընտրության համակարգով 2017թ. 9 ամիսների արդյունքներով՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 129 տնտեսվարող:

ՊԵԿ-ը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի համար արմատական 2 փոփոխություն, որոնցով բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում:

. Մի դեպքում՝ մեքենասարքավորումների և հումքի ներմուծումը սահմանին ազատվում է ԱԱՀ-ի վճարումից

. Մյուս դեպքում՝ արտահանողներից բացի ԱԱՀ-ը վերադարձվելու է նաև հանրապետության ներսում գգործունեություն իրականացնողներին:

Հատուկ  ուշադրության է արժանացել միկրոձեռնարկատիրության ոլորտը. Ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ