Քաղաքական - Դիմահարդարման ուժը. ինչպես տղան վերածվեց աղջկա (ֆոտո/վիդեո)

 

Փրոմիս անունով դիմահարդարը, որը YouTube-ում առավել հայտնի է Dope2111 կեղծանվամբ, աչքի է ընկնում դիմահարդարման արտասովոր հմտություններով: Աղջիկը իրեն կարողանում է վերածել տարբեր ռասաների ներկայացոիցիչների, ինչպես նաեւ՝  աստղերի:

Փրոմիսի հիմնական նպատակը մեկն է՝ իր դիմահարդարման հմտությունների շնորհիվ ցույց տալ, որ պարտադիր չէ պլաստիկ միջամտությունների դիմել երազած արդյունքին հասնելու համար: Դրա համար անհրաժեշտ է միայն լավ տիրապետել դիմահարդարման արվեստին: Ասվածն առավել ցայտուն ապացուցելու համար Փրոմիսն իր ընկերոջ հետ յուրահատուկ կերպարանափոխություն է իրականացրել: Նա տղային վերածել է աղջկա: Նայելով վերջնական արդյունքին՝ եւս մեկ անգամ համոզվում ես, թե որքան հզոր է դիմահարդարման ուժը:

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ