Քաղաքական - Ջեյ Լոն հետաձգել է համերգները՝ հարգելով Լաս Վեգասի հրաձգության զոհերի հիշատակը

 

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Լաս Վեգասում 64-ամյա ամերիկացի Սթիվեն Փեդոքը Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից կրակ էր բացել քանթրի երաժշտության՝ Route 91 փառատոնի հանդիսատեսի վրա, ինչի հետեւանքով զոհվել էր 59, վիրավորվել 527 մարդ։


Հանցագործությունը կատարելուց հետո, մինչեւ ոստիկանների ժամանելը, Սթիվենն ինքնասպան է եղել։ Մինչ ոստիկանությունը փորձում է հասկանալ հանցագործության դրդապատճառները՝ բազմաթիվ հանրահայտ մարդիկ իրենց ցավակցությունն են հայտնում այդ սարսափելի ողբերգության կապակցությամբ։


Լաս Վեգասում այս օրերին պետք է տեղի ունենար Ջեյ Լոյի Jennifer Lopez: All I Have համերգային ծրագիրը։
Սակայն ոչ այսօր, ոչ ուրբաթ, ոչ էլ շաբաթ երգչուհու համերգները չեն կայան. Լոպեսը հետաձգել է դրանք՝ հարգելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենազանգվածային սպանության զոհերի հիշատակը։

Համերգների համար նոր ժամկետներ դեռ չեն նշանակվել։

 

 

Աղբյուրը՝  Just Jared

News.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ