Կրթություն - Ինչ կարիք կար հարցը այսպես բարդացնել և դասադուլ անել. Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը չի հասկանում, թե Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի հարցը ինչու է այսքան բարդացել, ընդհուպ հասել նրան, որ դասադուլ է հայտարարվել աշակերտների կողմից՝ նրանց  ծնողների նախաձեռնությամբ: Բանն այն է, որ շենքային պայմանները ոչ բարվոք են, այդ առթիվ ծնողները բարձրաձայնել էին խնդրի լուծման վերաբերյալ, այդ մասին առաջին իսկ պաշտոնավարման օրվանից (3 ամիս հինգ օր) տեղյակ է նաև Պրն. Աբգարյանը, բացի այդ, Արագածոտնի մարզպետը, ում պաշտոնավարման երեք ամիսը դեռ չի լրացել, նա էլ առաջին իսկ օրից հսկում է այս հարցը, այն դրվել է քննարկման, փնտրվում են լուծման եղանակներ:  Դպրոցում սովորում է 601 աշակերտ 293-ը՝ տարրական դասարաններում, 308-ը՝ 5-9-րդ դասարաններում: Բանախոսի խոսքով՝ մինչ դասադուլ հայտարարելը այդ մասին տեղեկացվել է մարզպետին:

Լրագրողների հարցին, թե այս խնդիրը կա արդեն հինգ տարի, և ամեն տարի դրա լուծումը դրվել է հաջորդ տարվա վրա, արդյոք բանը չի հասել ծնողների կոկորդներին, բանախոսը նշեց, որ միանշանակա շեշտել, թե դպրոցի շենքային պայմանները ծայրաստիճան վատ են, դա այդպես չէ, կան ավելի վատ շենքային պայմաններով դպրոցներ մարզում, և երբ բարձրացվեց հարց, թե արդյոք ամեն բան այնքան վատ է, որ կարող է ուսուցիչների և երեխաների կյանքին և առողջության համար վտանգ հանդիսանալ, նման եզրահանգում չկա: Այստեղ հարցը այլ է, պետք է պարզել, թե կարելի է այն վերանորոգել, շենքի վերաբերյալ դեռ համապատասխան եզրակացություն արված չէ:

Բանախոսը պնդում է, որ պետք էէ հարցը լուծվի՝ նոր մասնաշենքի կառուցմամբ, որի մեջ կմտնի նաև սպորտդահլիճը, որը բացակայում է, ապա եթե հնարավոր չէ հիմնանորոգել, ավելի ճիշտ կլինի դպրոցը տեղափոխել այլ շենք: Բանախոսը չի ասում, որ հարցը չպետք է լուծվի, սակայն ըստ նրա, ծնողների պահանջը հիմնանորոգումն է և երեխաների թվի ծանրաբեռնվածությունը, այնինչ եթե դեռ պարզ չէ, հնարավոր է նորոգել այն, թե ոչ, ինչպես խոստանալ, որ այո՛, կնորոգենք:

Բանախոսի խոսքով՝            դասադուլը ավարտվել է, երբ Աշտարակի քաղաքապետը, ինքը Պրն. Աբգարյանը, քաղաքապետի աշխատակազմի ղեկավարը, Արագածոտնի մարզպետը եղել են այնտեղ, պրն Մարզպետն էլ հստակ հայտարարեց, որ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվելու են:

Պրն Աբգարյանի խոսքւվ, ինքը չի ընդունում այս եղանակը, դասադուլը, և հարցին արձագանքելը ընդհանրապես դրա հետ կապ չուներ, ուղղակի ծնողները մի տեսակ չէին հավատում, որ եռամսա ժամկետում պաշտոնավարելով ինքը կամ մարզպետը հետևողական կլինեն այս հարցի լուծմանը: Դասադուլը տևել է մեկ օր: Ավարտվել, երբ հավաստիացվել է, որ այս հարցը քննարկման և լուծման ուղիներ գտնելու փուլից տեղափոխվել է հիմնանորոգման համար նախապատրաստական փուլ:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ