Տարածաշրջան - Հայաստանից ևս կար ներկայացուցիչ՝ որպես դիտորդ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 1 շաբաթյա ոչ պաշտոնական այցով էր Իրաքյան Քուրդիստանում, որտեղ որպես դիտորդ մասնակցել է անկախության հանրաքվեին: Ըստ նրա, ընտրական տեղամասերում առավելագույնս ապահովված էր անվտանգություն, Էրբիլն ավելի անվտանգ էր, քան Իրաքի ցանկացաած այլ հատված, կային անվտանգության ծառայողներ, քաղաք Էրբիլում ևս ժամանակ առ ժամանակ հանդիպում էին փաստաթղթերի ստուգման դեպոներ, սակայն ընդհանուր իրավիճակը ռազմական-պատերազմական չէր: Ինքը բանախոսը օթևանել էր 5 աստղանի հյուրանոցում, կային դիտորդներ տարբեր երկրներից, ընդհուպ մինչև Մալազիա, Ինդոնեզիա, և հայ քաղաքագետերից ոմանց պնդումներին, թե այդքան մարդ չի քվեարկել, որքան ներկայացվում է, բանախոսը հակազդում է, որ գրեթե յուրաքանչյուր ընտրատեղամասում հսկայական հերթեր էին: Անգամ ընդդիմադիր երկու կուսակցությունները, որոնք կտրականապես հայտարարել էին, թե կողմ չեն քվեարկի հանրաքվեին, որոշակի թուրքական և իրաքյան ահաբեկումներից հետո ևս կողմ են քվեարկել: Այսինքն՝ ազգը միավորվել է հանուն մեկ նպատակի:

Խոսելով ընթացիկ հարցերի մասին, Ա. Սարգսյանը ասաց, որ թեև ինքը ոչ պաշտոնական այցով է եղել Քուրդիստանում, բայց, այնուամենայնիվ, որոշակի դիրքորոշում հայտնել է հայկական կողմի անունից, այն առումով, որ ինքնորոշման խնդիր և Արցախյան հիմնահարց ունեցող ազգը շատ լավ է հասկանում ու ընդունում մյուսի ինքնորոշման իրավունքը: Բանախոսը նաև քուրդ պաշտոնյաների հետ կիսվել է մեր դառը փորձով, որ դեռ շատ ժամանակ կպահանջվի, մինչև փաստաթղթից բուն անկախացում ընդունումն ու ճանաչումն իրականացվի: Բանախոսը ասել է նաև, որ ԼՂՀ-ի պարագայում մինչև այժմ հարցը չի լուծվել, իսկ արդեն խոսքը ոչ թե 1-2 տարվա, այլ 30 տարվա մասին է:

 Ըստ բանախոսի, հանրա տարվա, այլ քվեի ժամանակը շատ ճիշտ էր ընտրված, քանի որ Բաղդադը անգամ չյկարողացավ իր ուժը կիրառել Քիրքուքի վրա: Ըստ Ա. Սարգսյանի՝ Էրբիլը  մլն բնակչությամբ աճող քաղաք է, լի ամենաթարմ մեքենաներով, մեծ զարկ է տրված ցորենի արտադրությանը և վաճառքին: Բացի այդդ, որքան էլ հոխորտան Իրաքը և Թուրքիան, դժվար է պատկերացնել, որ Թուրքիան հրաժարվի  մլրդ ԱՄՆ դոլարի համարժեք ապրանքաշրջանառությունից Քուրդիստանի հետ և էժան նավթից: Ըստ բանախոսի, բաց են ավտոճանապարհները դեպի Իրան, Թուրքիա:

Tesaket.info-ի հարցին, իսկ արդյոք դրանից մի քանի օր անց Կատալոնիայի օրինակը չի վկայում, որ զարկ է տրվել դոմինոոյի էֆեկտի, և հենց դրանից չէ, որ վախենում էին թե գերտերությունները, թե Թուրքիան, բանախոսը պատասխանեց, որ Կատալոնիայում դեռ շատ վաղուց կային նախադրյալներ անկախացման, ուղակի պետք էր ժամանակ, և իրոք, երբ անկախ միջազգային հանրության կոշտ արձագանքներից, մեկը դիմում է նման քայլի, ինչու չէ, մյուսն էլ, ով ուներ նման նկրտումներ, պահը բաց չի թողնում: Բայց դա ամենևին չի նշանակում, որ եթե Քուրդիստանը չդիմեր հանրաքվեի, Կատալոնիան չէր դիմի, գուցե ուղղակի ժամանակահատվածը այլ լիներ:

Ըստ բանախոսի՝ Թուրքիան վախենում է, որ քրդերը Թուրքիայում ինքնորոշման գնան, իսկ որտեղ են նրանք հիմնականում բնակվո՞ւմ: Արևմտյան Հայաստանի կամ պատմ ական Հայաստաանի տարածքներում: Հետևությունները թողնենք ընթերցողին: Այս պարագայում նաև առաջ կգա Նախիջևանի հարցը: Իսկ եթե հայկական կողմը կարողանա ամեն գնով հետ բերել Նախիջևանը, մեր երկրի անվտանգությունը կբազմապատկվի, անգամ կեռապատկվի, կարծում է բանախոսը:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ