Քաղաքական - Ինչպե՞ս է անցել Սարոյի առաջին մենահամերգը Երեւանում (տեսանյութ)

 

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում կայացավ երգիչ Սարոյի առաջին երեւանյան մենահամերգը, որը կրում էր N1 խորագիրը:

Համերգասրահի լի դահլիճի ծափահարությունների, ձայնակցությունների, պարերի եւ ուրախ բղավոցների ներքո երգիչը երկրպագուների դատին հանձնեց իր երգացանկի ամենասիրված երգերը՝ «Իմ արեւ», «Քանի», «Իմ աղջիկ», «Սրտիս համար», «Մի գնա», «Խոստանում եմ», «Էս աղջիկը գիժ ա» եւ այլն:

Ինչպես ցանկացած երգչի՝ Սարոյի համար եւս առաջին մենահամերգը շատ հուզիչ ու կարեւոր իրադարձություն էր, սակայն երկրպագուներն իրենց ոգեւորիչ աղաղակներով եւ ջերմ ծափահարություններով մեղմում էին այդ հուզմունքը՝ համերգասրահին հաղորդելով աշխույժ մթնոլորտ:

NEWS.am STYLE-ը եւս հրավիրված էր Սարոյի մենահամերգին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մենահամերգի ամենահետաքրքիր պահերը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ