Քաղաքական - Իսրայելի առողջապահության նախարարության պատվիրակությունն այցելել է «Հայբուսակ» համալսարան

 

«Հայբուսակ» համալսարանն Իսրայելի ուսանողների հետ համագործակցությունն սկսել է վեց տարի առաջ։ Համալսարանն արդեն ունի շրջանավարտներ՝ ընդհանուր բժշկություն, դեղագիտություն և ստոմատոլոգիա մասնագիտություններով։ Իսրայելում Հայաստանից տարված դիպլոմները հաստատելուց հետո Իսրայելի առողջապահության նախարարությունը ցանկություն էր հայտնել այցելել Հայաստան և անձամբ ծանոթանալ համալսարանի կրթական ծրագրին։ Եվ ահա, նախարարության պատվիրակությունը այսօր գտնվում է «Հայբուսակ» համալսարանում՝ ուսումնասիրելու, թե ինչ պայմաններում, ինչ ծրագրերով ու ինչ դասախոսների հետ են աշխատում իրենց ուսանողները։

«Ես շատ ուրախ եմ, որ եկել եմ Երևան և ընդունվել հենց «Հայբուսակ» համալսարան։ Շնորհակալ եմ Հայաստանին և «Հայբուսակ»-ին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար», - լրագրողների հետ զրույցում նշեց իսրայելցի ուսանողներից մեկը։ Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ստացած բարձրագույն կրթությունն, իսկապես, ընդունվում է աշխարհի կողմից։ «Այս այցը մեզ շատ բան տվեց և դեռ կտա։ Կշարունակվի համագործակցությունը Իսրայելի Առողջապահության նախարարություն հետ։ Այս բարյացկամ վերաբերմունքը և մտահոգությունը իրենց երկրի քաղաքացիների համար, իհարկե, մեզ չի կարող անմասն թողնել։ Մենք ցանկանում ենք որոշ ծրագրել ինտեգրել և իրենց բժշկական բարձրագույն կրթության ծրագրերից վերցնել օրինակներ», - լրագրողների հետ զրույցում նշեց Անահիտ Հարությունյանը։ Այսօր «Հայբուսակ»-ում սովորում է 110 իսրայելցի ուսանող։ Նրանք Հայաստան են եկել մեծ սպասելիքներով և վստահ են, որ «Հայբուսակ»-ում ստացած՝ իրենց գիտելիքներով կարող են դառնալ որակյալ մասնագետներ։ «Մեր ուսանողների փաստաթղթերն արդեն ստուգվել են նախարարության կողմից, և դրանք հաստատվել են։ Ասեմ ավելին․ ուսանողները արդեն Իսրայելում անցել են պետական քննությունը։ Ուսանողների մեծամասնությունը հաջողությամբ է անցել քննությունը․ սեպտեմբերի 4-ին մեր ատամնաբույժներն են անցել քննությունը, իսկ սեպտեմբերի 25-ին՝ բուժական գործ ֆակուլտետում սովորած շրջանավարտների քննությունն է եղել։ հուսով ենք՝ կունենանք ոգևորիչ ու ուրախացնող արդյունքներ», - նշեց արտասահմանցի ուսանողների գծով բուժական ֆակուլտետի դեկանի դեղակալ Նարինե Մարտիրոսյանը։ «Հայբուսակ»-ն արդեն համագործակցում է Իսրայելի մի շարք կլինիկաների հետ, որոնք պատրաստակամ են Հայաստանում կրթություն ստացաած՝ իրենց ուսանողներին ապահովել փորձով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ