Տարածաշրջան - Եթե 90%-ը կողմ է քվեարկել Իրաքյան Քուրդիստանի անկախությանը, ինչո՞ւ է Բարզանին լռում

Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն, այնուամենայնիվ կայացավ: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով դեռ մայիս ամսին այս հարցի շուրջ զրուցելով, հայտնել էր կարծիք, որ եթե հանրաքվեն տեղի ունենա և դրական արդյունքով ավարտվի, դա սկիզբ կլինի նոր պատերազմի, այժմ պնդում է, որ դեռ պարզ չէ, այդ ամենը իրոք այնքան արդարացի էր, ինչպես ներկայացվում է: Թեև քրդերի առաջնորդները համոզում են, որ այն անց է կացվել արդար և թափանցիկ պայմաններում, բանախոսը կասկածում է, որ դա համապատասխանող իրականությանը հայտարարություններ են: Շաքարյանցը զարմանում է Քիրքուք նահանգի վերաբերյալ տարածած հայտարարությունների վրա: Քիրքուք նահանգում հենց հիմա պատերազմական գործողություններ են ընթանում, ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը: Գուցե այստեղ խոսել է պետք Քիրքուք քաղաքի՞ մասին: Դրանք տարբեր բաներ են: Հնարավոր չէ պատերազմական գործողություններ ընթացող նահանգում գնալ քվեարկության: Մարդիկ տանից են քվեարկե՞լ: Ինտերնետային տարբերակո՞վ: Դա ևս կասկածելի է և լի կեղծիքների հնարավորությամբ: ԱՄՆ-ն վառ օրինակ էր, Օբամայի երկրորդ ժամկետի սկանդալային պատմությունը վկա, թե ինչպես են ինտերնետային տարբերակով սարքում՝ քվեարկել ես, թե՝ ոչ: Քաղաքագետը բերում է մեկ այլ փաստարկ, պնդում են, որ իբր 70%-ից ավել քրդեր են մասնակցել: Մյուս կողմից ասում են՝ այսքան միլիոնը գաղթած են իրենց բնակավայրերից: Փաստորեն ստում են նաև քվեարկողների թվի վերաբերյա՞լ:

Ըստ բանախոսի՝ մենք գիտենք, որ փախստականների հիմնական մասը Իրաքյան Քուրդիստանից դա եզդիներ են և քրիստոնյաներ: Ինչպե՞ս են նրանք քվեարկել, որտեղ, արտասահմաններո՞ւմ են կազմակերպել նրանց համար հանրաքվե: Նման տվյալներ չկան: Այս բոլոր փաստարկները առաջ բերելով բանախոսը գալիս է այն համոզման, որ այս ամենը ծրագրված էր և թելադրված:

Tesaket.info-ի հարցին, իսկ ով է թելադրողը, Պրն. Շաքարյանցը ասաց, որ Քուրդիստանի հարևանների և այդ թվում Թուրքիայի՝ այդ հանրաքվեի մասին հայտարարությունները պարզ մատնանշում են, թե այդ ամենը Իսրայելի ծրագրվածն է ու թելադրանքը: Շաքարյանցը կարծում է, որ այդպիսի լռությունը պայմանավորված կարող է լինել նաև Բարզանիի՝ մեծ հոր՝ ԱՄՆ-ի խոսքին սպասելու պատճառով: Բանախոսը հարց է տալիս լրագրողներին, եթե ամեն բան ճիշտ է ու մաքուր, ինչո՞ւ է Բարզանին լռում: Ինչո՞ւ շքեղ մթնոլորտով չհայտարարեց անկախություն: Սակայն Բարզանին առաջարկում է Բաղդադին սկսել բանակցություններ: Եթե 90%-ը նրա կողքին են, էլ ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ