Քաղաքական - Օտարազգի գիտնականը լսել է հայ հովվի երգը և հուզվել

 


Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում  հյուրընկալել էին   «Վերածնունդ» երգչախմբի գեղարվեստական  ղեկավար, խմբավար Լիլիթ Մուրազյանը, անդամներ Մանուշակ Ճարատանյանն ու Եղիսաբեթ Ճարատանյանը:

 

Բանախոսները շեշտեցին՝  50-ից մինչև 80 տարեկան անդամներ ունեցող «Վերածնունդ» երգչախումբն արդեն երկու տարի է՝ պետության կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում:


«Մենք պատրաստ ենք գնալ արտերկիր, զորամասեր, մեր հնարվորության սահմաններւմ ներկայացնել մեր մակույթը,  երգը: Պարզապես հարկավոր է  մեզ աջակցել», -  նշեց «Վերածնունդ» երգչախմբի գեղարվեստական  ղեկավար, խմբավար Լիլիթ Մուրազյանը:


Եղիսաբեթ Ճարատանյանը իր հերթին շեշտեց՝  իրենք պատրաստ են երգել, ներկայանալ հանդիսատեին և հույս ունեն, որ պետությունը կաջակցի իրենց:

«Իհարկե, կան  բարի մարդիկ,  ովքեր արձագանքել են և մեզ,  աջակցել, բայց մեզ անհրաժեշտ է նաև պետության աջակցությունը», - նշեց բանախոսը:

Անդրադառնալով հայ աշուղների և ընդհուպ մինչև  Կոմիտասի երգերը փոփոխելուն ու «նորովի» ներկայցնելուն, Մանուշակ Ճարատանյանը շեշտեց՝  հայ երգը չի կարելի պղծել: Մեր  երգերի  հիմքն ու հենքը չի կարելի փոխել:

«Դրանք այնպես են մշակված, որ ուղղակի չի կարելի  աղավաղել:  Այդ երգերը աղավաղելն ուղղակի հանցագործություն է», - նշեց բանախոսը:

Լիլիթ Մուրազյանը, անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  նշեց.  «Մեր երգը  ինքնատիպ է իր մաքրությամբ ու խորությամբ: Առաջին հայացքից  կարող է թվալ, թե մեր երգերը պարզ են, բայց դրանք չափից ավելի խորունկ են: Եղել են դեպքեր, երբ օտարզգին լսել է հայ երգը, հուզվել, լաց եղել: Նախանցած տարի մի դեպք եղավ, որից ես ապշել էի: Գիտնականների մի խումբ էր արտասահմանից  եկել Հայաստան:

Այդ օտարազգի գիտնականը մեր լեռներում  լսել էր հայ հովվի երգը և հիացել, հուզվել:  Այնպես որ, մենք պարտավոր ենք պահպանել մեր երգը: Մենք շատ կուզեննք, որ մեր խմբին ևս ուշադրություն դարձնեն, հարգեն տարեցներին ու հասկանն նրանց արժեքը», - նշեց բանախոսը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ